Սյունիքում 7 հոգանոց ընտանիքի թունավորման պատճառը

Նախաքննական մարմինն առաժմ չի պարզել ողբերգական ելքով Սյունիքում գրանցված թունավորման պատճառը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 հոգանոց ընտանիք՝ 9-ամյա Մարիաննա Խ.-ն, 4-ամյա Լուիզա Խ.-ն, 11-ամյա էլեն Խ.-ն, 31-ամյա Անի Խ.-ն, 6-ամյա Ռամելա Խ.-ն, նորածին Անի Խ.-ն և 34-ամյա Գրիգոր Խ.-ն, որտեղ 4-ամյա Լուիզան, գիտակցության չգալով, մահացել է։

Հուլիսի 8-ին ՀՀ ՔԿ-ն հայտարարեց, որ դեպքի առթիվ ՀՀ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:

Անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն ընտանիքի թունավորման պատճառը դեռ հայտնի չէ։ ՍԱՏՄ-ն հայտարարեց, թե ընտանիքի կողմից խանութից գնված ռուսական արտադրության սառեցված հավի սրունքում, հավի մսով կոտլետում հայտնաբերվել են մանրէներ, բայց թե դրանք օրգանական ինչ առնչություն ունեն թունավորման հետ, եւ ընդհանրապես ունեն, թե ոչ, պարզ չէ։

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակը «Փաստինֆո»-ի հարցերին ի պատասխան հայտնել է, որ որոշակի տվյալներ արդեն քննչական մարմինը պարզել է , սակայն չեն շտապում եզրակացության մասին տեղեկատվություն տարածել, քանի որ դեռևս նախատեսվում են քննչական գործողություններ։ Ամբողջական լրատվություն կհաղորդվի, երբ եզրակացությունը կլինի ամբողջությամբ վերլուծված, չեն մնա կասկածելի հարցեր։

դիտվել է 414 անգամ
Լրահոս
Մեր գերիների դեմ ձեր արածի համար ամենասարսափելի պատժին եք արժանանալու. Աննա Մայիլյան (video) Խայտառակ վիճակ Մասիվում․ Քաղակտիվիստ Արթուր Չախոյանը խայտառակում է «Հանրապետություն» կուսակցությանը (video) Գյումրիում խփեցին կամերայիս,հարձակվեցին վրաս․լրագրող Լիլիթ Աղեկյանը սարսափելի մանրամասներ է հայտնում (video) Սպասե՛ք, Նիկոլի դավաճան լինելը հասցնելու ենք միջազգային հարթակներ․ Արշակ Կարապետյան (video) Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. կա տուժած Ալե՛ն, շատ էլ Գաֆարովան մամայիդ նման է, էս ի՞նչ ես անում․ Էդգար Ղազարյան (video) Գեբելսի գործը փակվեց. Ռուբեն Մելիքյան Ադրբեջանական իշխանական կայքերում հայտնվել է Հայաստանի նոր քարտեզը. Գագիկ Համբարյան Հերթական հետաքրքիր ծրագիրը երիտասարդների համար Նկատե՞լ եք՝ ընդդիմությունն արդեն վախենում է Նիկոլի անունը տալ․ Անժելա Թովմասյան (video) Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել․ «Հետք» Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը հետաձգվեց Դու տակա՛նք, գործակալ լինելով՝ Ռուբեն Վարդանյանի՞ն ես գործակալ հանում․ քաղաքացի (video) Ինչո՞վ է զբաղված ՊՆ նախարարը․ դիրքում քնելու համար զինվորին ծեծել են, նվաստացրել, հայհոյել․ մանրամասներ՝ կրակոցից Փաշինյանն իր ապուշ որոշումները կյանքի է կոչում իր նման կամ իրենից ավելի ապուշների միջոցով Նոյեմբերի 9-ի պայմանագրից դուրս գալ, նշանակում է թուրքին բերել․ Հայկ Այվազյան (video) Նիկոլը հասկացել է՝ Պուտինին չի կարող ֆռացնել․ զանգեր են եղել․ Ռոբերտ Մարգարյան (video) Նախագա՛հ եք, պատգամավո՛ր եք, ի՞նչ եք․․․ խոսե՛ք․ Գառնիկ Իսագուլյան (video) Նիկոլ Փաշինյան, ի՞նչ է նշանակում՝ բերման ենթարկել ՍԴ դատավորին Ներքին Հանդի գերեզմանոցը ադրբեջանցիները գրավել են. Նոր գերեզմանոց են հիմնել. «Հրապարակ» ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ շրջանակում բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին արձանագրության վավերացմանը «Խելագարություն է ձեր հետ երկիր ունենալը», «կոռեկտ եղե՛ք»․ լարված քննարկում ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը: Բանախոսը կներկայացնի իր ծրագիրը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am