Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով ՀԱՊԿ-ից, մերձենում է Ֆրանսիայի հետ՝ «լրացնելու վակուումը»

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ ռազմական և պաշտպանական պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ, ապա Ֆրանսիային սպասվում է Հայաստանի ռազմական և պաշտպանական վակումը լրացնելու դժվարին խնդիրների լուծում։ Պատրա՞ստ է արդյոք դրան այսօրվա Ֆրանսիան՝ դժվար է ասել:

Խորհրդային Միության փլուզումից հետո, ի տարբերություն այլ եվրոպական երկրների, կովկասյան տարածաշրջանում Ֆրանսիան ստանձնեց առանձնահատուկ դերակատարում: Նա դարձավ Արցախի հարցով խաղաղ բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այդ կարգավիճակը Ֆրանսիային թույլ տվեց երեք տասնամյակ շարունակ կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում:
Ֆրանսիան զգալի դեր է խաղացել նաև 2008թ. 5-օրյա պատերազմում Վրաստանում հրադադարի հաստատման գործում։ Բացի այդ, Ֆրանսիան Վրաստանի կարևոր եվրոպական աջակիցներից էր եվրաատլանտյան կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ մերձեցման գործընթացում։

Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Ֆրանսիական ընկերությունները 1995-2019թթ. շուրջ 2,2 միլիարդ դոլար են ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ: Ադրբեջանն էլ իր հերթին շուրջ 2,6 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ֆրանսիայի տնտեսության մեջ։
Հայ-ֆրանսիական հարաբերությունների վառ օրինակներ էին նախագահներ Ժակ Շիրակի (2006թ.) Նիկոլա Սարկոզիի (2011թ.), Ֆրանսուա Օլանդի (2014 և 2015թթ.), և Էմանուել Մակրոնի (2018թ.) Հայաստան կատարած այցերը։ Ֆրանսիան ակտիվ աջակցել է Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) ստորագրմանը և հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին: Ֆրանսիան արդյունավետ աջակցություն է ցուցաբերել նաև Հայոց Ցողասպանության միջազգային ճանաչման գործում:

ՀՀ երեք նախագահներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, պահպանելով և զարգացնելով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ ռազմավարական հարաբերությունները՝ Հայաստանի կարողանում էր լրացնել և առաջ մղել Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների հետ ձևավորվող արտաքին քաղաքական օրակարգերը:

Բայց աստիճանաբար այս մոտեցումը փոխվեց նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում։ Վերջին տարիներին փոխվեց նաև Հարավային Կովկասում Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը։ Փաշինյանի իշխանության բերվելու արդյունքում սկսված Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը, Արցախյան 44-օրյա պատերազմը և դրա հետևանքով ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Միջերկրական ծովում Ֆրանսիայի և Թուրքիայի միջև լարվածության աճը, Կիպրոսին և Հունաստանին ցուցաբերած ֆրանսիական աջակցությունը, Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև լարվածության սրումը, հիմնական գործոններն էին, որոնք կարելի է ասել դրդեցին Ֆրանսիային փոխել մեր տարածաշրջանում ունեցած իր հավասարակշիռ քաղաքականությունը:

Նիկոլի կառավարությունը, դժգոհ լինելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մոտեցումներից, սկսեց մերձենալ Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի հետ։ 2023թ. հոկտեմբերին ՀՀ ՊՆ և ֆրանսիական Thales ընկերության միջև ստորագրվեց երեք նոր GM-200 ռադիոտեղորոշիչ համակարգեր գնելու պայմանագիր։ Արարողությանը ներկա Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան որոշել է օգնել Հայաստանին՝ հզորացնելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև պայմանագիր կնքել ապագայում «Միստրալ» զենիթահրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ֆրանսիան Հայաստանին զինելու է նաև 50 զրահափոխադրիչներով՝ երկրի ցամաքային զորքերին պաշտպանվածության բարձր մակարդակ և բազմաֆունկցիոնալ հնարավորություններ ապահովելու նպատակով։

Քարոզչական մակարդակում ձևավորվել է տպավորություն, որ Հայաստանը կարծես թե ցանկանում է Ֆրանսիայի օգնությամբ լրացնել անվտանգային վակումը։ Պաշտպանական տարբեր պայմանագրերի ստորագրումն իրականում նախապատրաստման ձև է, որպեսզի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում (ինչին ես չեմ հավատում) Հայաստանն ունենա այլընտրանք։

Մյուս կողմից, Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական հարաբերություններն ավելի է խթանել Ադրբեջանին՝ ամրապնդելու ռազմական կապերը Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ։ Օրինակ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև 2023թ. նոյեմբերին և Ֆրանսիայի և Հայաստանի միջև 2024թ. փետրվարին կնքված համաձայնագրերից հետո Պակիստանն ու Ադրբեջանը 1,6 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել JF-17C Block-III մարտական ինքնաթիռներ մատակարարելու համար։ Գործարքում նշվում է նաև, որ Ադրբեջանը գնելու է «օդ-երկիր» հրթիռներով հագեցած ութ ինքնաթիռ։

Այս գործընթացն ակնհայտ վկայում է Հարավային Կովկասում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան փորձում է արտաքին դերակատար դառնալ Հարավային Կովկասում։ Կասկածից վեր է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի համաձայնի աջակցել Ֆրանսիայի ձգտելիք նոր դերակատարմանն ու մոտեցումներին։ Դա խնդրահարույց կլինի նաև Իրանի Իսլամական Հանրապետության համար: Բացի այդ, Իտալիայի, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների կախվածությունն ադրբեջանական գազից և “Միջին միջանցքով” տրանզիտից՝ խոչընդոտող հանգամանք կարող է դառնալ Հայաստանին աջակցելու Ֆրանսիային կարողություններին ու ջանքերին։ Իսկ թե ինչպիսի՞ն կլինի դաշնակից Ռուսաստանի արձագանքը և ընդհանուր առմամբ վերաբերմունքն այս հարցերին՝ դժվար չէ կռահել:

Ակնհայտ է, որ մի քանի զինատեսակների մատակարարման պայմանագրեր կնքելով և նույնիսկ դրանց մատակարարումը կազմակերպելով՝ ՀՀ անվտանգային խնդիրները չեն լուծվելու: Այն պետք է առնվազն շատ երկար ժամանակ շարունակություն և տեսականիների զարգացում ունենա: Իսկ օրեցոր փոփոխվող ու անկայուն հարաբերությունների այսօրվա աշխարհում կունենա արդյոք այն շարունակություն, թե ո՛չ՝ շատ մեծ հարց է»։

դիտվել է 399 անգամ
Լրահոս
Այլևս պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի. Արա Պողոսյան Փաշինյանի այցելությունը Կիրանց չեղարկվել կամ հետաձգվել է Ծեծկռտուք Տավուշում. պայմանագրային զինծառայողը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 7 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը. Աբրահամյան Թուրքիայում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին անհետացած ռուս կնոջ դին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը լիովին զգացել է եղբայրական Թուրքիայի աջակցությունը․ Հասանով Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն․ 4 վիրավոր կա Մինչև ժամը 21:00 ջուր չի լինի. հասցեներ Ես դեռ պիտի Սեպտեմբերի 2-ներ նշեմ իմ տանը, իմ քաղաքում, իմ հայրենիքում. Մետաքսե Հակոբյան Արցախցիների վերադարձը հնարավոր կլինի 3 դեպքում միայն․ Սուրենյանց Հավատացեք Հայաստանի պայծառ ու ազատագրված օրվան, որի կրողները դուք եք լինելու. Սրբազանը՝ Կիրանցի երեխաներին Կիրանցի երեխաները Բագրատ սրբազանի կողմից պայուսակներ ստացան նվեր ՌԴ ԶՈՒ հրետանավորները Կուրսկի սահմանամերձ շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն․ 4 վիրավոր կա Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստացել է կրակել Բելառուսից եկող ներգաղթյալների վրա Հրդեհ՝ Որոտնավան գյուղի տներից մեկում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրա հшրձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար․ Լավրով Նիկոլը կրկին վերադարձավ ՌԴ-ի գիրկը, իսկ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ բավարարվեք ֆեստիվառներով. Զաքարյան Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է. արձագանք` Փաշինյանի ասուլիսին Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին ՀՀ իշխանությունն արդեն 1.5 տարի արգելում է ինձ մեկնել այլ երկիր․ դատարանը մերժել է նույնիսկ պատգամավորների երաշխավորությունը․ Հոխիկյան Չեմ կարծում, որ մոտ ապագայում Սերբիան կանդամակցի Եվրամիությանը․ Վուչիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am