Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ, Ռուսաստանը պետք է «խորը եզրակացություններ» անի. Զատուլին

Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու համար ԱՄՆ բանակի ներկայացուցչի նշանակումը Մոսկվայի հետ կապերը խզելու ուղղությամբ պաշտոնական Երևանի կողմից հետևողական քայլ է։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա մեկնաբանել է Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի՝ «Հետք»-ի հետ զրույցում արած հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում:

«Այն, ինչ նախկինում գաղտնի էր, այժմ բացահայտ է: Վստահ եմ, որ այս հայտարարությունից առաջ էլ Փաշինյանի կառավարությունը Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության հետ կապված ամեն ինչ հայտնել է Արևմուտքում իր նոր գործընկերներին։ Հիմա դա այլևս չեն կարող թաքցնել, և հենց դրա հետ է կապված ՊՆ-ում պաշտոնական ներկայացուցչի հայտնվելը։ Ռուսաստանին սպառնացող վտանգն այն է, որ Փաշինյանի ներկայիս իշխանությունը ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի քաղաքացիների գիտակցությունը վերափոխելու և նրանց հավատացնելու, որ Արևմուտքը կօգնի իրենց, իսկ Ռուսաստանը իրենց թշնամին է։ Չնայած դա ուղղակիորեն չի ասվում։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտում ամերիկացիների և Արևմուտքի հետ ներկայիս համակարգմանը, ապա այս դավաճանական կուրսի շրջանակում միանգամայն հասկանալի են հետևողական քայլերը՝ խզել կապերը Ռուսաստանի, հետխորհրդային տարածքի հետ և անցնել Արևմուտքի թևի տակ», - ասել է Զատուլինը:

Զատուլինը կարծում է, որ Ռուսաստանը պետք է «խորը եզրակացություններ» անի Հայաստանի որոշման հետ կապված։ Նրա խոսքով, Մոսկվան, օրինակ, կարող է զգուշացնել, որ կդատապարտի Փաշինյանի կառավարության դեմ ցուցարարների ճնշումները։

«Հիմա Հայաստանը գտնվում է խաչմերուկում. չնայած Փաշինյանը պահպանում է խորհրդարանական մեծամասնության հնարավորությունը մինչև 2026 թվականը, մենք գիտենք Հայաստանում բողոքի շարժումների մասին։ Մենք կարող ենք խստորեն զգուշացնել, որ ցուցարարներին ճնշելու ցանկությունը կդատապարտվի մեր կողմից և հետևանքներ կունենա մեր հարաբերություններում», - նշել է քաղաքական գործիչը:

Զատուլինը կարծում է նաև, որ հետագայում Հայաստանի ղեկավարությունը կարող է բարձրացնել ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը։

դիտվել է 874 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈՒ հրետանավորները Կուրսկի սահմանամերձ շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն․ 4 վիրավոր կա Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստացել է կրակել Բելառուսից եկող ներգաղթյալների վրա Հրդեհ՝ Որոտնավան գյուղի տներից մեկում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրա հшրձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար․ Լավրով Նիկոլը կրկին վերադարձավ ՌԴ-ի գիրկը, իսկ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ բավարարվեք ֆեստիվառներով. Զաքարյան Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է. արձագանք` Փաշինյանի ասուլիսին Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին ՀՀ իշխանությունն արդեն 1.5 տարի արգելում է ինձ մեկնել այլ երկիր․ դատարանը մերժել է նույնիսկ պատգամավորների երաշխավորությունը․ Հոխիկյան Չեմ կարծում, որ մոտ ապագայում Սերբիան կանդամակցի Եվրամիությանը․ Վուչիչ Ընտրություններում «Վրացական երազանք»-ին այլընտրանք չկա․ Ղարիբաշվիլի Երեկ Երևանում տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը Տրանսպորտում և հատկապես մետրոյում հերթերից խուսափելու նպատակով պետք է նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը․ Երևանի քաղաքապետարան Որպեսզի ընտրություններում հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ, որի վրա մեծ տառերով գրված լինի «խաղաղություն». Արթուր Խաչատրյան Հայտարարություններն ափոսոսանք են առաջացնում․ Բաքուն արձագանքել է Փաշինյանի ասուլիսին Փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը. Գարեգին Բ Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին 8 երկրների ուսուցիչներ անցկացրել են Եվրասիական մանկավարժական առաջին խորհուրդը Առաջիկա ժամերին Ատոմակայանը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի ևս 45.000 քկմ-ի նկատմամբ. Փաշինյան Արցախի պետականությունը՝ վերադարձի երաշխիք. Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am