Որն է եղել «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում բռնկված հրդեհի պատճառը. մանրամասներ

Հրդեհի բռնկման պատճառը ոչ անփութության, ոչ էլ ինչ-որ մեկի մեղավորությունն է եղել, վերևում եռակցման աշխատանքներ են տարվել և մալուխ է եղել, գուցե դրանից է բռնկվել, քամին էլ ուժեղ էր, տարածվել է հրդեհը:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Դեֆանս Հաուզինգ»-ի անվտանգության դեպարտամանետի ղեկավար Սասուն Աբաղյանն՝ անդրադառնալով երեկ «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում բռնկված հրդեհին:

Աբաղյանը նշեց, որ իրենք աշխատում են են 4 շինարարական ընկերության հետ, որից յուրաքանչյուրին 67 շենքի շրջնականերում տրված է որոշակի խմբաքանակ:

«Կոնկրետ որտեղ երեկ հրդեհը բռնկվել է «Շին վեկտորին» է պատկանում այդ տարածքը, այն կոչվում է «Դեֆանս հաուզինգ»-ի 1-ին փուլի Ե բլոկ: Ե բլոկի մեջ կա 10 շենք, այդ շենքից մեկում է եղել: Կառուցման ժամանակ հարկը բարձրացնելուց նախ ամրանների գործն է արվում, հետո նոր հատակը:

Աշխատակիցները, որ այդ կողքի ամրանները կապել են տակից, կաղապրամածներից (աբալովկա) հրդեհ է սկսվել: Ամենավերևի հարկը, որը 45-րդ շենքի 6-րդ կամ 7-րդ հարկն է եղել, երբ որ սկսվել է հրդեհը բետոնը պատրաստ չի եղել, դրա համար կողքերից կրակ է բռնկվել»,- մանրամասն ներկայացրեց Աբաղյանը:

Նա նշեց՝ անմիջապես զանգահարել են 101, որտեղից էլ արագ արձագանքել են:

Ճշտող հարցին՝ «Շինվեկտորի» մեղավորությո՞ւնն է եղել, նա արձագանքեց. «Ոչ մեղավորության, ոչ անճշտության, ոչ էլ անփության մասին կարող է խոսք լինել: Եռակցման աշխատանքներ են տարվել, մալուխ է եղել գուցե դա է հրդեհի բռնկման պատճառը եղել, քամին էլ ուժեղ է եղել, տարածվել է»:

Նրա խոսքով՝ պատճառների մասին խոսել հնարավոր կլինի փորձաքննության ավարտից հետո: Նա նաև նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 19:45-ի սահմաններում, տեսախցիկներով նայել են, տարածքում մարդ չի եղել այդ ժամերին, քամին ուժեղ էր և նպաստեց հրդեհի տարածմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դեֆանս Հաուզինգ»-ի նոր կառուցվող թաղամասում հրդեհ էր բռնկվել: Հրդեհը բռնկվել էր բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում՝ ընդգրկելով մոտ 1000 քմ մակերես։

դիտվել է 381 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈՒ հրետանավորները Կուրսկի սահմանամերձ շրջանում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորում․ ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Kia»-ն․ 4 վիրավոր կա Լեհաստանի նախագահի թեկնածուն խոստացել է կրակել Բելառուսից եկող ներգաղթյալների վրա Հրդեհ՝ Որոտնավան գյուղի տներից մեկում Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սիրիայի հետ խնդիրներ չկան Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կվճարի սահմանամերձ բնակիչների տեղափոխման և կեցության համար Հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է Զելենսկին խոստովանում է, որ Կուրսկի շրջանի վրա հшրձակումն անհրաժեշտ է «փոխանակումների» համար․ Լավրով Նիկոլը կրկին վերադարձավ ՌԴ-ի գիրկը, իսկ մինչև հաջորդ ցավալի կորուստը՝ բավարարվեք ֆեստիվառներով. Զաքարյան Նա բացառապես ադրբեջանական շահերի, նարատիվների, օրակարգերի հայկական իրականություն ներբեռնողն ու դրանց հետ ադապտացնողն է. արձագանք` Փաշինյանի ասուլիսին Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին ՀՀ իշխանությունն արդեն 1.5 տարի արգելում է ինձ մեկնել այլ երկիր․ դատարանը մերժել է նույնիսկ պատգամավորների երաշխավորությունը․ Հոխիկյան Չեմ կարծում, որ մոտ ապագայում Սերբիան կանդամակցի Եվրամիությանը․ Վուչիչ Ընտրություններում «Վրացական երազանք»-ին այլընտրանք չկա․ Ղարիբաշվիլի Երեկ Երևանում տեղացած անձրևը 2 անգամ գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը Տրանսպորտում և հատկապես մետրոյում հերթերից խուսափելու նպատակով պետք է նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը․ Երևանի քաղաքապետարան Որպեսզի ընտրություններում հաղթի Նիկոլը, նրան պետք է հաղթաթուղթ տալ, որի վրա մեծ տառերով գրված լինի «խաղաղություն». Արթուր Խաչատրյան Հայտարարություններն ափոսոսանք են առաջացնում․ Բաքուն արձագանքել է Փաշինյանի ասուլիսին Փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը. Գարեգին Բ Փաշինյանի ասուլիսի առանցքային դրվագի մասին 8 երկրների ուսուցիչներ անցկացրել են Եվրասիական մանկավարժական առաջին խորհուրդը Առաջիկա ժամերին Ատոմակայանը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ Փաշինյանը մի սիրուն օր մեր բոլոր «սուտի արևմտամետներին» «մատաղ» է անելու Պուտինի ոտքերի առաջ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի ևս 45.000 քկմ-ի նկատմամբ. Փաշինյան Արցախի պետականությունը՝ վերադարձի երաշխիք. Արցախի թեմը հանդիպում է կազմակերպել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 29-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am