Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է․ Ի՞նչ է խոստացել անել
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ՝ ԵՄ օրենսդիրների քվեարկությունից հետո:
Ֆոն դեր Լեյենի թեկնածությանն աջակցել է 401 պատգամավոր, դեմ է քվեարկել 284-ը, 15-ը ձեռնպահ է մնացել։
«Առաջիկա հինգ տարիների մեր աշխատանքը կենտրոնանալու է իրական պաշտպանական Եվրոպական միության կառուցման վրա»,- ասվում է նախընտրական ծրագրում։
ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու դեպքում ֆոն դեր Լայենը խոստացել է նաև ստեղծել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը, որը կհամակարգի ԵՄ մակարդակով պաշտպանունակության ամրապնդման աշխատանքները: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները «կկրեն իրենց զորքերի պատասխանատվությունը»:
Ֆոն դեր Լայենը նաև խոստացել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և արդյունաբերության մեջ, պահպանել մայրցամաքի կանաչ անցման ընթացքը: