Առաջարկը մերժել է Բաքուն. ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման շուրջ ստեղծված իրավիճակը
Լոնդոնում Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպում անցկացնելու առաջարկը հայակական կողմ էր արել։ Այն դեռևս ուժի մեջ է, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Հայկական կողմը վերահաստատում է իր առաջարկը ՝ ինտենսիվացնել բանակցությունները բարձր և ամենաբարձր մակարդակով և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: