Հայաստանի դեմ շուրջ 1,5 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվել. արբիտրաժային գործերի համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում․ News.am

Ներկայում միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված է շուրջ 1,5 միլիարդ ամերիկյան դոլարի հայցապահանջ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:

Ընդհանուր առմամբ, ներկա պահին միջազգային արբիտրաժային ու օտարերկրյա դատարանների վարույթներում քննվում է Հայաստանի մասնակցությամբ 7 վեճ:«Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ հայցապահանջների չափերը հայցվորների կողմից միակողմանի ներկայացված գումարներ են, որոնք ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ քննության արբիտրաժային տրիբունալների կամ օտարերկրյա դատարանների կողմից՝ գործով ապացույցների լույսի ներքո»,-հայտնել են Գրասենյակից, որպես օրինակ մատնանշելով Rasia FZE and Joseph K. Borsowski-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արբիտրաժային գործը, որով հայցվորները Հայաստանի Հանրապետությունից պահանջել էին շուրջ 225 մլն ԱՄՆ դոլար, սակայն արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է պահանջը:

Նշենք, որ միջազգային արբիտրաժային գործերի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու համար ՀՀ կառավարությունը ներգրավվել է մի շարք միջազգային իրավաբանական գրասենյակների: Միջազգային արբիտրաժային գործերով իրավաբանական և փորձագիտական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ են ծախսվում պետբյուջեից:

Մինչ օրս Հայաստանի Հանրապետության դեմ ամենամեծ գումարային պահանջը՝ շուրջ 1,2 մլրդ դոլարի, ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը՝ Walnort Finance Limited –ը: Հիշյալ ընկերությունը Հայաստանի կառավարությանը մեղադրում է իրենց ներդրումային հնարավորությունը խաթարելու համար: Ըստ ընկերության, երբ Պղնձամոլիբդենային կոմբինատի 75 տոկոսի հիմնական բաժնետերը՝ գերմանական Cronimet ընկերությունը վաճառում էր իր բաժնետոմսերը, իրենց պիտի տրվեր բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք, սակայն իրենք չեն կարողացել այդ իրավունքից օգտվել:

« «Վոլնըրթ»-ի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական Ընկերությունում, խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել Զանգեզուրի Կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելու», – նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:

ՀՀ կառավարության դեմ արբիտրաժային վարույթ սկսելու վերաբերյալ հայցադիմումը 2024թ. հունիսի 21-ին ներկայացվել է միջազգային ներդրումային վեճերի կարգավորմամբ զբաղվող Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն:

Հայցի առնչությամբ դեռևս հունիսին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ ստացել են իրավական վեճի և վեճը արբիտրաժի միջով լուծելու ծանուցումներ, և որ Հայաստանի Հանրապետությունը դեռ պետք է ներկայացնի իրավական դիրքորոշում ի պատասխան ներկայացված պահանջների:

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am