Իշխանավորները վայելքների մեջ են

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած՝ Հայաստանը տուրբուլենտ վիճակում է հայտնվել, ու մինչև այժմ այս իրավիճակից դուրս գալու ելքերը չեն երևում։ Ավելին՝ ժամանակի ընթացքում օրվա իշխանությունների պատճառով Հայաստանի գլխավերևում նոր ամպեր են կուտակվում։ Պարզորոշ երևում է, որ հակառակորդի գլխավոր նպատակը հայկական պետականության քայքայումն է։ Ու ապշած իրենց կողմից շռնդալից հաղթանակից՝ Բաքվում կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ Հայաստանի հարցերը լուծել ու այնպես անել, որ Հայաստանը դառնա կախյալ ու խամաճիկ մի կազմավորում։ Շատ փորձագետների համոզմամբ, այս շտապողականությունը գալիս է նաև Ալիևի բռնապետական վարչակարգի լուրջ անհանգստություններից, քանի որ հենց Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ, հայկական պետությունը հզորացավ ու հայ ժողովուրդը ոտքի կանգեց, ապա թույլ չի տա, որ Ադրբեջանը շարունակի իր հանցագործ քաղաքականությունը, իսկ Հայաստանը վերջապես կդադարեցնի փաշինյանական շարունակական զիջումները։

Դրա համար էլ Ալիևը պարբերաբար խոսում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժերը փորձում են գլուխ բարձրացնել։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը հենվում է հայության նկատմամբ մշտական ատելության գեներացման վրա, որպեսզի այդ ֆոնին կարողանա իշխանությունը պահել ու իր երկրում ճնշել խոսքի ազատությունը։ Հակառակորդի այսպիսի մոտեցումների պարագայում պարզ է, որ Հայաստանն էլ պետք է կանխորոշի իր անելիքները, որպեսզի խուսափի մեզ համար ամենավատ սցենարից, որը գծագրվում է Բաքվում։ Այսինքն, պարզ տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը պետք է հնարավորինս ավելացնի իր դիմադրողականությունը, այսպես ասած՝ պատնեշներ կառուցի, բայց իրականության մեջ տեղի է ունենում հակառակը։ Ու դա պայմանավորված է առաջին հերթին իշխանությունների քայլերով։ Եվ ամեն ինչ բարձիթողի է վիճակում է։ Տպավորություն է, որ բոլոր ամենակարևոր հարցերը լուծված են, ու մնացել է, որ Փաշինյանը օրերով հեծանիվ-շոու կազմակերպի։

Եթե այդպես վարվեր, օրինակ՝ Շվեյցարիայի ղեկավարը, կարելի էր հասկանալ, քանի որ այդ երկիրը հայտարարել է իր չեզոքության մասին ու անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ կանգնած չէ։ Բայց Փաշինյանը ոտքուձեռ ընկած փորձում է ցույց տալ, թե ինքը կտրված չէ ժողովրդից, պաշտոնը չի փոխել իրեն, ու ինքը տրամադրված է պետական միջոցները խնայելուն։ Իսկ իրականում հակառակն է։ Եթե հանկարծ Փաշինյանը մեկնում է մարզեր կամ հեծանիվ վարելուց հանդիպում է մարդկանց, զրուցում նրանց հետ, այդ մարդիկ էլ նրա ինքնամոռաց գովքն են անում, ապա այդ ամենն ընդամենը բեմադրված շոու է։ Հասկանալի է, որ նրա անվտանգությունը պատահական մարդկանց մոտ չի թողնի նրան։ Երբ Փաշինյանը հեծանիվ է վարում, հարյուրավոր անվտանգության աշխատակիցներ աչալուրջ հետևում են, որ անվտանգությունն ապահովվի, իսկ մասնակիցները, բնականաբար, պատահական մարդիկ չեն, այլ նախապես մանրակրկտորեն ընտրված, մի զգալի մասը՝ հենց պետական ապարատից։


Մյուս կողմից էլ՝ եթե Փաշինյանի իշխանությունը խնայող լիներ, անհարկի տեղը միլիոնավոր դոլարներ չէր ծախսի կառավարական ամառանոցը վերանորոգելու ու ծառայողական նոր մեքենաներ ձեռք բերելու վրա։ Այս տեսանկյունից հեծանվավարությունն ընդամենը հերթական էժանագին բեմադրությունն է, որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր շատ հեշտ են «ընդունում» քարոզչական խայծերը։ Հա, մի բան էլ. Նիկոլ Փաշինյանն իբր ցանկանում է երկրում հեծանիվ վարելու մշակույթ ձևավորել։ Այնպես չէ, որ քաղաքացիները սպորտով չեն զբաղվել ու չեն զբաղվելու, որ Փաշինյանը պետք է գար և նրանց հեծանիվ վարել սովորեցներ։ Եթե իրապես ցանկություն կա խրախուսել հեծանվային սպորտը կամ ուղղակի հեծանիվ վարելը, իշխանությունները կարող են ձեռնամուխ լինել հեծանվորդների համար փողոցում առանձին երթևեկելի գոտու ստեղծմանը, ինչը գործում է զարգացած երկրների շատ քաղաքներում։ Դա կլիներ ռեալ գործ, այլապես հիմա հեծանվորդների համար շատ դժվար է մի կողմից՝ երթևեկելի գոտում վարել մեքենաների մեջ, մյուս կողմից էլ՝ մայթին, որով անցնում են հետիոտները։ Սա՝ իմիջիայլոց:

Իսկ ընդհանուր առմամբ, երկրի առջև ծառացած այս բարդագույն վիճակում աշխատելու փոխարեն Փաշինյանն ու իր թիմն անհոգ կերպով պարզապես վայելում են իշխանությունը։ Օրինակ՝ ՔՊ-ի ղեկավարև հեծանվասպորտը «զարգացնելուց» հետո մեկնում է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու, ձեռքի հետ էլ այնտեղ հեծանվային սպորտը «զարգացնելու»։ Ավելին, հիմա էլ որոշել է մեկ ամսով արձակուրդ գնալ։ Չէ, հասկանալի է, որ ամեն մարդ արձակուրդի ոչ միայն կարիք, այլև իրավունք ունի: Բայց ինչ-որ չենք հիշում, որ Հայաստանի որևէ նախկին ղեկավար միանգամից մեկ ամսով արձակուրդ մեկներ: Ավելին, նույնիսկ 1-2 շաբաթով մեկնելու դեպքում Փաշինյանը քարը քարի վրա չէր թողնում, թե՝ այդ ինչ եք արել, որ մի հատ էլ արձակուրդ եք գնում: Դե, ինքը երևի կարգին աշխատել ու հոգնել է:

Կատակ բան չէ՝ այսքան զիջումներ անելը, այսքան մանիպուլ յացիա ամեն օր հորինելը, այսքան լարի վրա խաղալը, հանրության կողմից այսքան անընդունելի լինելը: Դե, պարզ է, մյուս քպականներն էլ հետևում են Փաշինյանի օրինակին։ Անգործության պարագայում առատ պարգևավճարներ ստանալուց հետո էլ երկարատև արձակուրդ են գնում ու, ընդհանրապես, վայելում են կյանքը։ Չէ, կյանքը չէ: Նրանց կյանքն ի՞նչ կյանք է: Իշխանությունն են վայելում: Դե, ինչ իմանաս վաղը կամ հենց արձակուրդից վերադառնալուն պես ինչ կլինի: Դրա համար էլ, որքան հնարավոր է՝ վայելում են պաշտոնները, օգտվում կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Իսկ թե ինչ տեղի կունենա երկրի հետ, իրենց քիչ է հետաքրքրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am