Թուրքիայի ՊՆ-ում հիստերիա են բարձրացրել հույն նախարարի խոսքերից հետո
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Դենդիասի կողմից արված հայտարարությունները, որոնք, ըստ թուրքական կողմի, թիրախավորել են Կիպրոսի թուրքերին և թուրքական բանակը:
Գրավոր հայտարարության մեջ ասված է. «Մենք խստորեն դատապարտում ենք Հունաստանի ՊՆ նախարար Դենդիասի անմակարդակ և ստով ու զրպարտանքով լի հայտարարությունը»:
Բացի այդ, ի պատասխան Դենդիասի մեղադրանքների նշվել է, թե իբրև թուրքական բանակը միջազգային համաձայնագրերով ամրագրված երաշխավորության իրավունքի համաձայն է գործել և 1963-ից 1974 թթ-ին կարողացել է Կիպրոսի թուրքերին փրկել Հունաստանի կողմից ձեռնարկված ցեղասպանության ակտից:
«Մենք կոչ ենք անում Հունաստանի ՊՆ նախարարին հրաժարվել երկու երկրի առաջնորդների օրակարգ բերված և Թուրքիայի ու Հունաստանի միջև առկա հարաբերությունների կառուցողական մոտեցման մեջ առաջընթաց հետապնդող համատեղ ջանքերը խարխլելու փորձից»,-ասվել է հայտարարությունում:
Նշենք, որ Դենդիասը թուրքական կողմին մեղադրել էր Կիպրոսի հյուսիսային հատվածի բռնազավթման մեջ:
«Մենք ամենահստակ կերպով դատապարտում ենք կիպրոսցի թուրքերի ամոթալի տոնակատարությունները և օկուպանտ թուրքական բանակի՝ կես դար ի վեր Կիպրոսում ունեցած անօրինական ներկայությունը»,-ասել էր նա:
Աղբյուրը՝ Ermeniahaber