Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունը հարվածի տակ է, չեն դատապարտում ԱՀ էթնիկ զտումը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

«Պարզ է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Թրոյ Դուլիի հետ, որի ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև համագործակցության հեռանկարները։ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը սերտ համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ և գոհ է միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ։

Բայրամովը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում փախստականների և ներքին տեղահանվածների խնդրին։ Սակայն այս պարագայում ևս, Ադրբեջանը, ի դեմս երկրի արտգործնախարարի, ցուցաբերում է խիստ ընտրանքային մոտեցում՝ մոռացության մատնելով այն հանգամանքը, որ ընդամենը ամիսներ առաջ Լեռնային Ղարաբաղի հայությանը հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական վադալիզմը ստիպեց ենթարկվել բռնի տեղահանման 10-ամսյա հումանիտար աղետից ու քաղաքացիական բնակչության թիրախավորմամբ ուղեկցված պատերազմից հետո։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև մոռանում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանը ևս պարտավորություն է վերցրել ապահովել բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը նախկին բնակավայրեր, ինչը անուղղակիորեն նշանակում է նաև 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բռնի տեղահանված հայության ապահով և անվտանգ վերադարձ, մինչդեռ համաձայնագրի այդ կետն իրականացվել է միակողմանիորեն՝ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելով ադրբեջանցիներով՝ փոխելով երկրամասի բնական և հազարամյա էթնիկ կազմը։ 51-ամյա Բայրամովը կարծես թե չի կարողանում վերհիշել, թե 36 տարի առաջ ինչպիսի կոտորածների են ենթարկվել Սումգայիթի հայերը, թե 34 տարի առաջ ինչ եղավ Բաքվի հայության հետ, թե ինչպիսի բարբարոսությամբ 32 տարի առաջ բնաջնջվեցին Մարաղայի բնակիչները։

Հիշողության նման խնդիրներն անժամանակ են առաջանում ինչպես Ադրբեջանի արտգործնախարարի, այնպես էլ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների մոտ։

Իսկ Ադրբեջանում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը կարծես դժվարանում է հստակորեն տեսնել, որ իր զրուցակիցը մեկն է այն հանցախմբից, որը պատասխանատվություն է կրում 2020-2023 թթ․ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ իրականացված հանցանքների համար։ Արդյո՞ք Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավարը չի տեսել, որ Արդարադատության միջազգային դատարանի, միջազգային իրավարար այլ կառույցների և կազմակերպությունների որոշումներն ու վճիռներն Ադրբեջանն առ ոչինչ է ընդունել։ Արդյո՞ք պարոն Թրոյ Դուլին նման իրողություններից հետո կարող է վստահություն տածել Ադրբեջանի նկատմամբ՝ որպես գործըներոջ «միգրացիայի ոլորտում օրենսդրության և ինստիտուտների կատարելագործման համատեղ նախագծերի իրականացման կապակցությամբ»։

Նման գործելակերպով վերջինս միայն հարվածի տակ է դնում Միգրացիայի միջազգային կազմակերպության հեղինակությունն ու ազդեցությունը՝ այն վերածելով խամաճիկային երևույթի՝ տեսողական և մտածական լուրջ անբավարարություններով։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Միգրացիայի միջազգային կազմակերպությանը աչալուրջ գտնվել իր ներկայացուցիչների գործունեության նկատմամբ՝ արժանի և անաչառ գնահատականներ տալով այն քաղաքական գործընթացներին, որոնք հանգեցրել են փախստական և բռնի տեղահանված երևույթների առաջացմանը։ Տվյալ պարագայում նման գործընթացի անունն է ադրբեջանական ռասիզմ և համակարգային հայատյացություն»։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
ՀՀ կառավարության ղեկավարը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն. Թաթոյան Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով հայեր չեն տուժել Մեզ մեր ավագ եղբորից հրթիռ է պետք. Լուկաշենկոն՝ Պուտինին Թուրքիան նախադրյալներ չի տեսնում Երևանում և Անկարայում դեսպանատների փոխադարձ բացման հարցը քննարկելու համար ԱՄՆ-ն և Թուրքիան էներգետիկ ոլորտում համաձայագիր են ստորագրել Ո՞վ է բռնելու Ադրբեջանի ձեռքը, եթե մի օր հայտարարեն, որ հայերը չեն կատարում պայմանագրային պարտավորությունները ու դիմեն կոշտ քայլերի. Արման Գրիգորյան «Լավ նորություններով իրենց թուրք լրագրողների հետ կիսված կլինեն, հո՞ հայ հասարակությունը չի, որ վերջին պահին իմանա գլխին եկողը». Աբրահամյան Խաղաղության պայմանագիրը ստորագրելու գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրությունը փոփոխելն է․ Ադրբեջանի ԱԳՆ Գերիների հարցով Ադրբեջանի հետ դեռ համաձայնություն չկա. Նիկոլ Փաշինյան ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին, բայց՝ պայմանով․ Պուտին Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Սա ըստ էության ո’չ թե բանակցված փաստաթուղթ է, այլ Հայաստանին պարտադրված. Արա Պողոսյան Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Իսրայելը hրթիռակnծել է Դամասկոսի արևմտյան Տումար շրջանը, ուր բնակվում են նաև հայ ընտանիքներ. «Գանձասար» Շինծու ու քաղաքական հրահանգով կարված այս գործը ուշ թե շուտ թղթե տնակի պես փլուզվելու է․ Արամ Սարգսյան Իսկ ի՞նչը այն չարեց լրագրողը, հաղորդավարը, լրատվամիջոցը․ Սևակ Հակոբյան Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին. ԵԽ Թրամփի օրոք ԱՄՆ-ում ձերբակալվել է 47.600 միգրանտ Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am