Խլել են Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի դիվանագիտական համարանիշները. ահազանգ

Երեկ Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանն ահազանգել էր, որ Փաշինյանի իշխանությունը զանգվածորեն խլել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից ՀԱԵ Վիրահայոց թեմին տրված կարմիր պետհամարանիշները:

«Մինչ Ադրբեջանի ռեժիմը Վրաստանում գրեթե իր բոլոր աշխատողներին, սկսած դեսպանատնից, մինչև «Սոկարի» պահակներ, բաժանում է կարմիր պետհամարանիշներ, այդ նույն ժամանակ Հայաստանի իշխանությունը բացահայտ արշավ է իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ` զրկելով կարմիր համարանիշներից»,- հայտարարել էր Արթուր Միրզոյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, Վրաստանում հայ բիզնեսմենները շարունակում են այդ համարանիշներով վարել մեքենաներ:

Այսօր արդեն Yerkir.am-ը տեղեկացավ, որ Փաշինյանի իշխանությունը խլել է ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդի, փոխառաջնորդի, Աջարիայի հոգևոր հովվի կարմիր (դիվանագիտական) պետհամարանիշները, իսկ Ախալքալաքի և Նինոծմինդայի հոգևոր հովիվներից խլել են կանաչ պետհամարանիշները:

Բնականաբար, ԱՄՆ-ից ՀՀ եկած, ՀՀ պետական բյուջեի հսկայածավալ գումարները շռայլ պարգևավճարների ու անիմաստ գործուղումների վրա վատնող, Սփյուռքի ավանդական կառույցների կազմաքանդման ուղղությամբ գործող, Սփյուռքի այս կամ այն գաղթօջախում պարբերաբար մերժվող ոմն Զարեհ Սինանյան, ով նշանակվել է ինչ-որ անհասկանալի պաշտոնի (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար), հազիվ թե աղաղակի, թե էդ ի՞նչ եք անում, դուք չգիտե՞ք՝ Վրաստանում որքան կարևոր է, որ հայապահպան օրախնդիր հարցերով զբաղվող ՀԱԵ Վիրահայոց թեմն օգտվի դիվականագիտական համարանիշներից: Դուք չգիտե՞ք, որ առանց դրա անհնար է շատ գործեր կազմակերպել, որոնց մասին անգամ բարձրաձայնել պետք չէ: Դուք չգիտե՞ք, թե թուրք-ադրբեջանական տանդեմն ինչպես է կլանում տարածաշրջանը, և Վրաստանում որքան կարևոր է հայապահպան առաքելությունը, հայկական գործոնի ուժեղացումը, և այլն, և այլն:

Դե, իսկ Հայաստանի, հայության, տարածաշրջանում հայկական գործոնի դեմ դուրս եկած Փաշինյանի խմբակին միայն հաճույք կարող է պատճառել, որ ՀԱԵ Վիրահայոց թեմի ներկայացուցիչները ընկնեն ծանր կացության մեջ, կրեն դժվարություններ, ջախջախվի հայկական առանց այն էլ թուլացած գործոնը նաև Վրաստանում, որ այնտեղ ևս իշխի ադրբեջանական շահը:

Մնում է, որ Վրաստանում ապրող հայությունը ևս, Վիրահայոց թեմի, վիրահայոց հայապահպան կազմակերպությունների և, ինչու չէ՝ Վրաստանի՝ չափազանց կշռադատված քաղաքականություն վարող իշխանությունների ջանքերով դիմագրավեն այս դժվարություններին, սատար լինեն Մայր Աթոռին ու Հայ Առաքելական եկեղեցուն, մինչ ՀՀ-ում հաստատված թուրք-ադրբեջանական ազդեցության այս չարիքի իշխանությունը կվռնդվի պատմության աղբանոց:

 

դիտվել է 320 անգամ
Լրահոս
«Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է իմ հրապարակմանը»․ Նաիրի Հոխիկյան «Անասնակալա՛ծ․ դուք խմել եք մեր երեխեքի шրյունը, արնшխումնե՛ր»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Հերի՛ք ա Փաշինյան խաբեք ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (video) «Տիկի՛ն, դուք խորքային անգրագետ եք․․․» (video) «Ստո՛ր խաբեբա՛, էս ինչ ես խոսում»․ Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին (video) «Հայերին հատուկ նսեմացնելու համար է Փաշինյանն այս սահմանադրությունը գրել»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թիմակիցների հետ պատրաստվում է ամենածանր պատժին․ Խաչիկ Մանուկյան (video) Հայաստանը գոյության սպառնալիքի առաջ է. ահազանգ ԱՄՆ Կոնգրեսում (video) Վստա՛հ եմ․ Փաշինյանը գիտի, որ 6 ձայն չի՛ ստանալու․ Արամ Վարդևանյան (video) Եթե դեմ եք նոր Սահմանադրությանը, ինչու եք «Ոչ»-ի քարոզարշավ անում․ «Հայաստան» դաշինքի պատասխանը (video) Ամո՛թ Փաշինյան, էս բիծը քո վրա է․․․ Արա Աբրահամյանը շնորհավորում է Գագիկ Ծառուկյանի ծնունդը (video) Քննիչին մեղադրում են ոսկյա և ադամանդե շախմատի խաղաքարեր, թանկարժեք զարդեր հափշտակելու մեջ. Hetq.am Արցախում զինծառայություն անցած ցանկացած անձ քաղաքացիությունից զրկվելուց հետո կարող է հանձնվել Ադրբեջանին. Խուդոյան Հարցերիս կոնկրետ պատասխան տվե՛ք․․․ ձեր անհետաքրքիր դասախոսությունները ձեզ պահեք․ Ղազարյանը՝ ՄԻՊ-ին (video) Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև ՀՀ քաղաքացիությունից զրկված հային կարող են արտահանձնել Ադրբեջանին, եթե․․․ (video) Լսու՞մ եք՝ Փաշինյանն անարգում է․․․ սա ի՞նչ է նշանակում․ Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին (video) Խնդրահարույց նախագիծ․ ԲԴԽ 10 անդամից միայն մեկի առաջադրման իրավունքն է ստանում ԱԺ ընդդիմությունը Աննան ու Ժաննան, փեղկն ու մեղքը Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը «Փաշինյանը վստահ չէ, որ իր թիմակիցներն իր վրայից չեն թռնի» (video) Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմաh ազատազրկման. Սասունյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան Ծիլքարց Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Սա ի՞նչ է նշանակում․ էդ ինչու՞մ եք մեզ մեղադրում․ Ագնեսա Խամոյանի խիստ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am