Ինչպես հեռացնել Նիկոլին մեր պետության վրայից. Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրաժարական է տվել՝ համարելով, որ պարտությունից հետո ճիշտը հեռանալն է ու հավաքականի համար նոր էջ բացելը։

Սաութգեյթի համար պարտություն է այն, որ Անգլիայի հավաքականը երկու անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու երկու անգամ էլ դարձել փոխչեմպիոն։

Սաութգեյթին կարելի է քննադատել, որ թիմում ունենալով այդպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ` չի կարողացել չեմպիոնություն նվաճել։ Բայց մյուս կողմից էլ՝ Անգլիայի հավաքականի համար աննախադեպ է 2 անգամ իրար հետևից Եվրոյի եզրափակիչ հասնելը։

Ամեն դեպում Սաութգեյթը հրաժարական տվեց, քանզի դա ժամանակակից աշխարհի ու Արևմուտքի խաղի կանոնն է։

Իրեն արևմտամետ ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ձախողել է ամեն ոլորտում, հանձնել Արցախը, դարձել է հազարավոր զոհերի պատճառ, հանձնում է Հայաստանի տարածքները, մեր երկրի գոյությունը դրել է հարցականի տակ, բայց չի հեռանում։ Այն թեզը, թե, իբր, ինքը պատերազմում պարտվելուց հետո հրաժարական է տվել, դեմագոգիա է։ Ինքը մնացել է աթոռին ու ամբողջությամբ օգտագործել վարչական և այլ տիպի ռեսուրսները վերարտադրվելու համար։

Եթե Նիկոլը Սաութգեյթի դավանած արժեքների կրողը լիներ (տնաբույծ «արևմտամետները» այդպես են իրենք իրենց ներկայացնում), ապա առնվազն հրաժական կտար ու կհեռանար (արժանապատվություն ունենալու դեպքում՝ ինքնասպան կլիներ)։ Բայց Նիկոլը Սաութգեյթի պես «հարիֆ» չէ, որ աղքատությունն իր ու իր շրջապատի գրպանում հաղթահարելու ընթացքում թողնի ու հեռանա։

Նիկոլը հո «հարի՞ֆ» չէ, որ պետության հաշվին ապրելու իր երազանքը կիսատ թողնի։ Ինքը կառչած է աթոռից նաև այն պատճառով, որ վախենում է Սահակաշվիլու կողքին հայտնվելու հեռանկարից։ Ինքը գիտի, թե ինչեր է արել ու վախենում է։ Վախը բռնելու համար ակնկալիքների պայքար պետք է մղել՝ մի կողմ դնելով աջափսանդալային քաղաքական միավորներն ու բաժակաճառային դատարկաբանությունները։

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am