Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ոսկե անիվ» ավտոտեխսպասարկման կետում հայտնաբերվել է տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 74 խումբը կանչով մեկնել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում գործող «Ոսկե անիվ» ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Րաֆիի Բագրատունյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և խնդրել են, որպեսզի դեպքի վայր մոտենան փրկարարական ջոկատից, որ դին կարողանան իջեցնեն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։