Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում. Երիցյան

15․07․2024 թ-ին «MediaNews» վերտառությամբ կայքում տեղ է գտել «Շահրամանյանը պետական դավաճանին պաշտոնի նշանակել է Արցախի լուծարման փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ քաջատեղյակ լինելով Սարգիս Գալստյանի դավաճանության մասին» վերնագրով հայտարարություն, որի հեղինակը կայքին բնորոշ ձևով չհիմնվելով հավաստի ու արժանահավատ փաստական հանգամանքների վրա, էժանագին, կեղծ ու արատավորող տեղեկություններ է տարածել Արցախի Հանրապետության նախագահի հասցեին։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը.

«Կայքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանում բացակայում են տնօրինողի նույնականացման տվյալները՝ այն տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման հասցեն, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինում է իրավաբանական անձը՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը։

Այս համատեքստում, չնայած «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով «MediaNews» վերտառությամբ կայքը ենթակա է գնահատման որպես չնույնականացվող աղբյուր, իսկ նման աղբյուրից ստացած տեղեկությանն անձամբ ես լուրջ չեմ վերաբերվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով նման հայտարարությունների նպատակը, հնարավորինս կարճ անդրադառնամ դրան։

Թերևս սկսենք նրանից, որ Սարգիս Գալստյանը ոչ թե պետական դավաճանության համար դատապարտված, այլ լրտեսության մեջ ընդամենը մեղադրվող արցախցի է, ինչպիսի պայմաններում առնվազն անհեթեթ է հայտարարությունն առ այն, որ պետական դավաճանին պաշտոնի նշանակելով Շահրամանյանը փաստացի պետական դավաճանություն է գործել։

Երկրորդ՝ Արցախի նախագահը չունի և եբևէ չի ունեցել իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին որևէ անձի նշանակելու իրավասություն, հետևաբար հայտարարությունն առ այն, իբր Գալստյանն իր պաշտոնը ստանձնել է նախագահի հրամանագրով, մեղմ ասած իրատեսական չէ։

Արցախը լուծարելու վերաբերյալ հրաման Արցախի իրավական համակարգում երբևէ գոյություն չի ունեցել և ունենալ չէր էլ կարող։ Չնայած այս կապակցությամբ արդեն իսկ կատարել եմ բազմաթիվ հայտարարություններ, այնուամենայնիվ, վերստին պետք է նշեմ, որ Արցախի Հանրապետությունը նախագահի հրամանագրով լուծարված լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

Անդրադառնալով Սարգիս Գալստյանին պաշտոնի նշանակելու նախապատմությանը՝ հանրությանն իրազեկեմ, որ վերջինս Արցախի բնակչության տարհանմանը չի մասնակցել՝ փոխարենը հայտարարելով, որ ընտանիքի հետ մնում է Արցախում։ Հաշվի առնելով իր հետ միասին նաև տասնյակ այլ բնակիչների Արցախը չլքելու հանգամանքը՝ ինչպես նաև այն, որ մնացած բնակիչներից միայն Գալստյանն ուներ հանրային ծառայության փորձ (զբաղեցրել էր պետական կամ հանրային այլ ծառայության տաբեր պաշտոններ), ուստի վերջինս համապատասխան իրավասու պաշտոնատար անձի հրամանով նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Հրամանը կայացվել է ռուսերեն լեզվով՝ Արցախում մնացաց արցախցիների անունից ադրբեջանական իշխանությունների հետ բանակցություններ վարելու և նրանց շահերը ներկայացնելու նպատակով։

Վերոգրյալը խեղաթյուրող և հանրությանն այլ կերպ ներկայացնող լրագրողներն իրենց հիմարագին հայտարարությունների համար կրելու են ինքնուրույն պատասխանատվություն։ Հիշեք, որ լրագրողը պարտավոր է բացառապես հիմնվել հավաստի և արժանահավատ փաստական հանգամանքների վրա։ Որքան առավել ծանր է տարածվող տեղեկատվության հեղինակությունը արատավորող բնույթը, այնքան ամուր և հիմնավորված պետք է լինեն դրա փաստական հիմքերը»։

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am