Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը վանդալիզմի է ենթարկվել
Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի գերեզմանը ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել։
Տեսանյութում երևում է, որ գերեզմանի վրայի խաչը վնասվել է, իսկ մակագրությունները ջնջվել են։
Տեսանյութի վերջում, երբ տեսախցիկի դիտանկյունը փոխվում է, վանդալը երևում է՝ գերեզմանաքարի վրա քայլելիս: