Մինչեւ 2026-ը պիտի կառուցեին եւ վերանորոգեին 300 դպրոց և 500 մանկապարտեզ․ նախագծի կեսի կեսն անգամ չի արվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։

Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:

«Խնդրում ենք տեղեկացնել.

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2021 թվականից առ այսօր քանի՞ դպրոց եւ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել:
Խնդրում ենք տրամադրել ցանկ՝ ո՞ր մարզերում եւ Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են կառուցվել դպրոցները եւ մանկապարտեզները՝ հստակ հասցեներով:
Արդյոք նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչեւ 2026 թվականը կունենա՞նք կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):

Նախակրթարաններն ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում՝ 10, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 15, Գեղարքունիքի մարզում՝ 12, Կոտայքի մարզում՝ 3, Սյունիքի մարզում՝ 2, մանկապարտեզները՝ Երեւանում՝ 31, Արագածոտնի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 12, Գեղարքունիքի մարզում՝ 7, Լոռու մարզում՝ 7, Կոտայքի մարզում՝ 3, Շիրակի մարզում՝ 13, Սյունիքի մարզում՝ 9, Տավուշի մարզում՝ 6:


Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։

Հարցական է՝ ինչպես է պատրաստվում ԿԳՄՍ նախարարությունը 2 տարում ավարտին հասցնել կրթական օջախների կառուցման, նորոգման եւ վերանորոգման այս ահռելի ծրագիրը։ Կհետեւենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը Որոշում եմ կայացրել հրաժարվել պաշտոնից. Աշոտ Դանիելյան Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հերթական ցորենի խմբաքանակը Բաքվում քննարկվել է «Զանգեզուրի միջանցքը»․ Թուրքիան վերահաստատել է աջակցությունն Ադրբեջանին Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն հերքել են ջրամատակարարման վատթարացման մասին լուրերը ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Նիկո՛լ, հենց հիմա մտիր հիվանդանոցներ․․․ սարսափելի վիճակ է․․․ արցախցու ահազանգը (video) 550 հազար մարդ, ըստ Փաշինյանի, կաշառք է վերցրել ու գնացել քվեարկել է, բա վիճարկեիք․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am