ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող արդյո՞ք տեղյակ չէ Արցախի էթնիկ զտումից, պատերազմից ու հումանիտար աղետից

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել․

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևան APA գործակալությանը տրված իր հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվելիք COP 29 միջոցառմանը, մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք հավելյալ պարզաբանման կարիք ունեն։

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը նշել է, որ COP29-ը պետք է հիմնված լինի COP28-ում ձեռք բերված շրջադարձային համաձայնությունների վրա, որոնք ենթադրում են վերականգնվող էներգիայի անցման արագացում՝ հանածո էներգիայի չափաբաժնի նվազմամբ, արտանետումների նվազեցման ուժեղացված քաղաքականություն և կլիմայի փոփոխության կանխմանը միտված ֆինանսավորում զարգացած երկրների շրջանում։ Նա նաև նշել է, որ COP29-ից գլոբալ ակնկալիքները Ադրբեջանում ՄԱԿ-ի թիմը տեսնում է որպես հնարավորություն:

ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի նման ձևակերպումներից հետո մեծ և տրամաբանական հարց է առաջանում Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևան ծանոթ է ադրբեջանական և համաշխարհային իրողություններին, թե գտնվում է մեկ այլ զուգահեռ իրականության մեջ, որը թե՛ միջազգային հանրությանը, թե՛ տեղական միջավայրին պարտադրում են ադրբեջանական իշխանությունները։

Իսկզբանե զավեշտալի է, որ Հանածո էներգիայից հրաժարվելու համաշխարհային միջոցառումն անցկացվում է մի երկրում, որը վաղուց հանդիսանում է հենց նման էներգիայի մատակարարներից մեկը։ Կամ մի՞թե Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողը տեղյակ չէ Ադրբեջանում արտանետումերի ծավալների և շրջակա միջավայրի, մասնավորապես՝ կլիմայի փոփոխության վրա ունեցած ազդեցության մասին։ Ավելի զավեշտալի է այն վստահությունը, որ, ըստ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի, ՄԱԿ-ը տեսնում է Ադրբեջանի հնարավորությունները։ Իսկ արդյո՞ք ՄԱԿ-ը չտեսավ այն արգելված պատերազմական միջոցների կիրառումը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, որոնք հսկայական անտառածածկ տարածքների ոչնչացման պատճառ դարձան, արդյո՞ք ՄԱԿ-ը չտեսավ, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները «էկոակտիվիստների պայքարը» միջոց և գործիք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հումանիտար աղետ հարուցելու համար, թե ինչպես են ադրբեջանական իշխանությունները ուժ կիրառում տարեց քաղաքացիների նկատմամբ, ովքեր բողոքի ձայն էին բարձրացրել հենց շրջակա միջավայրի աղտոտման կապակցությամբ։

Եվ վերջապես Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողն արդյո՞ք տեղյակ չի եղել 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղում հայության նկատմամբ էթնիկ և ռասայական ատելության հիմքով իրականացված էթնիկ զտման քաղաքականության մասին, որի հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը վերածվել է փախստականի՝ զրկված իր բնօրրան վերադարձի կենսական իրավունքից։ Հավանաբար ՄԱԿ-ում տեղյակ են նաև, որ նման քաղաքականությունն ամենևին նորույթ չէ ադրբեջանական վարչակարգերի համար, որոնք 1988-1992 թթ․ իրականացրել են պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության էթնիկ զտումները և դրանց հետևած հայկական մշակութային միջավայրի ոչնչացումն ու պղծումը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հորդորում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողին իր հայտարարությունները համապատասխանեցնել առկա իրողություններին և չդառնալ ադրբեջանական վարչակարգի գործիքը միջազգային հանրությանը մոլորեցնելու ճանապարհին։ Պետք է պարզապես արձանագրել այն հանգամանքը, որ մարդու հիմնարար իրավունքները արմատապես ոտնահարող, այս կապակցությամբ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները չիրականացնող, պետականորեն էթնիկ և ռասայական ատելություն քարոզող պետությունը չի կարող իրապես մտահոգվել շրջակա միջավայրի պահպանության կամ կլիմայական փոփոխությունների խնդրով։

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. քաղաքացի էլեկտրական սյան վրա հոսանքահարվել է և մահացել Պարտավոր ենք արժանի լինելու մեր նախնիների քաղաքակրթական ջանքին. Վարդան Ոսկանյան Անչափահաս տղան տեղում մահացել է, կա վիրավոր Արզումանյան 4 հասցեի բնակիչներն ահազանգում են Փարիզում ձերբակալվել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Փտած և չորացած ծառերի փոխարեն Երևանի փարթամ և սաղարթախիտ ծառերի սպանդ մի՛ արեք (տեսանյութ) Արցախում թափոնների գերեզման սարքելը պետք է դեմ տան Բաքվին, այնտեղ COP-29-ի անցկացումը մեծ ապտակ է Հայաստանին. Սիլվա Ադամյան ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկածները ներառված են «անցանկալի անձանց» ցուցակում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկը ազատվել է արգելանքից, բայց մեղադրանք է ներկայացվել Թել Ավիվում բացել են բոլոր ռմբապաստարանները եւ չեղարկել միջոցառումները ՔՊ-ականների կողմից հանցագործ ճանաչված Արևշատյանին Ավինյանը նշանակում է Աշխատակազմի քարտուղարի տեղակալ. Արթուր Չախոյան Վրաերթ՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հարևանությամբ․ հետիոտնը տեղում մահացել է Մոսկվայում տղամարդը 16-րդ հարկի պատուհանից դուրս է նետել կնոջն ու երեխային․ տղամարդը ձերբակալվել է «Հեզբոլլահը» հայտարարել Է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելու մասին․ Իսրայելում սահմանափակումներ են մտցվել հարձակումների պատճառով Երևանում բախվել են «ZIL» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Մի նկարի հավանական պատմությունը կամ Արագածը շալվարին գնացքում հեծանիվ քշող նիկոլը Ո՞ւմ վրա է մնացել բեռը. 168.am ԵՊՀ-ում ընդդիմադիր դասախոսից վրեժ են լուծում` ի վնաս բուհի Ադրբեջանում տեղի են ունենում ամենածավալուն բռնաճնշումներն Ալիեւի իշխանության օրոք. BBC «Շեյթաններ, անաստվածներ»․ Կադիրովը` Ուկրաինային Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am