Էրդողանը և Ասադը առաջիկա ամիսների ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում

Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բաշար ալ-Ասադը առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում՝ քննարկելու իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը։


Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Պարբերականը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերին պետք է տեղի ունենար ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի հետախուզական գերատեսչությունների հանդիպումը, սակայն Դամասկոսի առաջ քաշած պայմանների պատճառով այն հետաձգվել է։ Որոշ ժամանակ անց բանակցային գործընթացի կողմերը սկսել են դրական ազդակներ հաղորդել, որից հետո Ռուսաստանը դիմել Է Սիրիային՝ 2024 թվականի հուլիսի վերջին հանդիպում անցկացնելու առաջարկով։ Դրանից հետո կարող են տեղի ունենալ երկրների ԱԳ նախարարների բանակցությունները։

«Եթե երկու հանդիպումներն էլ հաջող ընթանան, ապա Էրդողանն ու Ասադը առաջիկա ամիսներին կհանդիպեն կողմերի կողմից նախապես ընտրված երրորդ երկրում»,-ասված է հրապարակման մեջ:

Սիրիայի նախագահը հայտարարել էր, որ համաձայն է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ պահպանելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Թուրքիայի նախագահը հայտարարել էր Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
«Ձայն բարձրացրեք՝ ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու հալածյալ զավակների»․ Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի Ռուսաստանի Վորոնեժի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են անօդաչուների հարձակման Վարչապետի օգնականը 300 հազար դրամով հողամաս է ձեռք բերել և այն վաճառել 260 հազարով Ու՞ր է վախկոտ Նիկոլի սաղավարտը Վերջին տարիներին Իսրայելը եւ Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարեւոր ներմուծողներ. ThePrint Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq Բագրատ Սրբազանն Աղվերանում սեղանի թենիս է խաղացել երիտասարդների հետ Մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am