Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը. «Հետք»

«Հետքը» գրում է․ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի պայմաններում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված ընկերությունն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։

Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող 64 հա հողատարածքի մի մասում ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ը գրել էր 2023 թ․-ի նոյեմբերին։ Այդ հրապարակումից առաջ Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ապօրինի ձեռնարկատիրության, հողը փչացնելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման ու իրացման հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու փաստերի առթիվ։

Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթը որևէ կերպ չի կաշկանդել պատգամավորի հետ կապված «Արարակ» ՍՊԸ-ին ընդլայնել ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը։ 2024 թ.-ի հուլիսին «Հետք»-ն արձանագրել է, որ վարձակալված տարածքում ավազի արդյունահանման նոր տեղամաս է բացվել։ Նախկին և նոր բացված տեղամասերից ամեն օր հարյուրից ավելի բեռնատարներով ավազ է ապօրինի արդյունահանվում։ Հանքավայրը շահագործելու մասին մինչ օրս որևէ թույլտվություն չի տրվել, պետական սեփականություն հանդիսացող ընդերքը պատգամավորի հետ կապված անձինք ապօրինի արդյունահանում են անխոչընդոտ։

«Արարակ» ՍՊԸ-ն 2022 թ.-ին հիմնադրել է Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, որին էլ պատկանել են ՍՊԸ-ի բաժնեմասերը։ Ավազի ապօրինի արդյունահանման մասին «Հետք»-ի հրապարակումից հետո, պատգամավորի կինը բաժնեմասը փոխանցել է Սերգեյ Բագրատյանի հետ կապված մեկ այլ անձի՝ Վրեժ Եղոյանին։ Վերջինս Բագրատյանի բիզնես գործընկերն է։

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «ZIL» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Մի նկարի հավանական պատմությունը կամ Արագածը շալվարին գնացքում հեծանիվ քշող նիկոլը Ո՞ւմ վրա է մնացել բեռը. 168.am ԵՊՀ-ում ընդդիմադիր դասախոսից վրեժ են լուծում` ի վնաս բուհի Ադրբեջանում տեղի են ունենում ամենածավալուն բռնաճնշումներն Ալիեւի իշխանության օրոք. BBC «Շեյթաններ, անաստվածներ»․ Կադիրովը` Ուկրաինային Պատերազմի ավարտը կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնմամբ. Զելենսկի Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ադրբեջանը տանուլ է տալիս տեղեկատվական օրակարգն Ուկրաինայում. ուկրաինացի մեկնաբան Դանակով զինված տղամարդը հարձակվել է փառատոնի մասնակիցների վրա, սպանել երեք հոգու «Փրկիչները»․ իսկ պատասխանի ժամանակը կգա. Դանիելյան «Ձայն բարձրացրեք՝ ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու հալածյալ զավակների»․ Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի Ռուսաստանի Վորոնեժի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են անօդաչուների հարձակման Վարչապետի օգնականը 300 հազար դրամով հողամաս է ձեռք բերել և այն վաճառել 260 հազարով Ու՞ր է վախկոտ Նիկոլի սաղավարտը Վերջին տարիներին Իսրայելը եւ Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարեւոր ներմուծողներ. ThePrint Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq Բագրատ Սրբազանն Աղվերանում սեղանի թենիս է խաղացել երիտասարդների հետ Մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am