Շինուհայրում ընտանիքի անդամների թունավորման պատճառը եղել է ռուսական արտադրության հավի միսը. նոր մանրամասներ

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ:

Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները:

Ըստ այդմ՝ լաբորատոր հետազոտության են հանձնվել ռուսական արտադրության սառեցված հավի սրունք, հավի մսով կոտլետ, կրակովսկի տեսակի երշիկ և ռուսական արտադրության ցորենի ալյուր սննդատեսակները:

Համաձայն փորձաքննության արդյունքների՝ բրոյլեր տեսակի սառեցված հավի սրունքի նմուշում հայտնաբերվել են ախտածին ա/թ սալմոնելաներ (արտադրող և մատակարար՝ «ՍՊԿ Կուրնիկով» ՍՊԸ, Սարատովի թռչնակոմբինատ, արտադրված 10.04.2024թ, պիտանիության ժամկետը՝ 10.01.2025թ.), իսկ «Հոմ ֆուդ» ապրանքանիշի հավի մսով կոտլետը ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին (արտադրող՝ Ա/Ձ Սամսոն Ավագյան, Սյունիքի մարզ, արտադրված 25.05.2024թ, պիտանիության ժամկետը 120 օր):

Լաբորատոր փորձաքննության արդյունքները կտրամադրվեն նախաքննական մարմնին:

Տեսչական մարմինը հետագծելիությամբ կիրականացնի վերահսկաողական միջոցառումներ: Արդյունքները կհրապարակվեն»,- ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

Հիշեցնենք` 2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և կին՝ ամուսնիններ, համապատասխանաբար 34 և 31 տարեկան, 5-ը՝ մի քանի ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ։ Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտանիքի անդամների ինքնազզգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ընտաիքի բոլոր անդամներով ընթրելուց հետ:

«Հաղորդման առթիվ 2024թ. հուլիսի 6-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:

Կատարվել է դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զնություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ:

Նշանակվել է դատասննդային փոձաքննություն, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Ոստիկանության բաժնին տրվել է քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբերման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն»,- հայտնել էր Քննչական կոմիտեն:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
«Ձայն բարձրացրեք՝ ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու հալածյալ զավակների»․ Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի Ռուսաստանի Վորոնեժի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են անօդաչուների հարձակման Վարչապետի օգնականը 300 հազար դրամով հողամաս է ձեռք բերել և այն վաճառել 260 հազարով Ու՞ր է վախկոտ Նիկոլի սաղավարտը Վերջին տարիներին Իսրայելը եւ Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարեւոր ներմուծողներ. ThePrint Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq Բագրատ Սրբազանն Աղվերանում սեղանի թենիս է խաղացել երիտասարդների հետ Մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am