Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Միրզոյանն իր ելույթում նշել է.

«Կցանկանայի անդրադառնալ եզրափակիչ, բայց իրականում մեր երկրի համար վերջին տարիների ամենակարևոր նախաձեռնությանը՝ միտված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը:

Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական ​​սահմանի սահմանազատման վրա։ Գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։

Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն։

Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ հիմնվելով երրորդ կամավոր զեկույցի արդյունքների վրա՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը կառուցվածքային սահմանափակումները և խոցելիությունը հաղթահարելու ուղղությամբ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, գենդերային հավասարության առաջմղումը և ամենախոցելի խմբերին հատուկ ուշադրությունը կլինեն մեր ապագա գործողությունների հենասյունը՝ կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականից հետո գործողությունների նախապատրաստման համար»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
«Ձայն բարձրացրեք՝ ի պաշտպանություն Ուղղափառ եկեղեցու հալածյալ զավակների»․ Պատրիարք Կիրիլն ուղերձով դիմել է Հռոմի Պապին, հոգևոր առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի Ռուսաստանի Վորոնեժի և Բելգորոդի մարզերը ենթարկվել են անօդաչուների հարձակման Վարչապետի օգնականը 300 հազար դրամով հողամաս է ձեռք բերել և այն վաճառել 260 հազարով Ու՞ր է վախկոտ Նիկոլի սաղավարտը Վերջին տարիներին Իսրայելը եւ Հայաստանը դարձել են հնդկական զենքի կարեւոր ներմուծողներ. ThePrint Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq Բագրատ Սրբազանն Աղվերանում սեղանի թենիս է խաղացել երիտասարդների հետ Մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am