Ինչի՞ մասին է լռում հայաստանյան իշխանությունը․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

«Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» բացումն անվանել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերջին քայլը։

Ադրբեջանի ՊՆ մամուլի կենտրոնում ՊՆ ճեպազրույցի ժամանակ ցուցադրվել է քարտեզ, որի վրա ընդգծված է Զանգեզուրի միջանցքը, որն անցնում է Իրանի հետ սահմանով՝ Հայաստանի տարածքով։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն իր հերթին հայտարարել է.

«Միացյալ Նահանգներին հետաքրքիր է միջանցքը, նրանք ցանկանում են Հայաստանով մտնել Եվրոպա, հետաքրքրված են Կենտրոնական Ասիայի երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ Նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունով մուտք գործել Սեւ ծով»։

«Ամերիկյան դիվանագիտական դեսանտը» (Օ՝ Բրայենից մինչեւ Փաուել), որը վերջին մեկ ամսվա ընթացքում դարձել է հայկական քաղաքականության անբաժանելի մասը, պատմում է այն մասին, որ «յուրաքանչյուր սերունդ հնարավորություն է ստանում միջանցք բացել Հարավային Կովկասով եւ ուղիղ մինչեւ Կենտրոնական Ասիա»։

Ամեն ինչ պտտվում է Հայաստանով, Սյունիքով հաղորդակցությունների շուրջ, տխրահռչակ միջանցքի շուրջ։ Բայց ոչ Հայաստանի ԱԳՆ-ն, ոչ էլ ՊՆ-ն չեն արձագանքում Անկարայի ու Բաքվի ագրեսիվ հարձակումներին։ Իսկ ՔՊ խմբակցությունը կամ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես չի գալիս և չի խոսում այն մասին, որ Մելքոնյան Գագիկը իրավիճակի իր անձնական տեսլականն է արտահայտում:

Այս ամենը միասին վերցրած մեզ ստիպում է մտածել, որ միջանցքն արդեն շահագործման է հանձնվել։ Իշխանությունները միայն նրա հանձնումը «օրինականացնելու» մեթոդներ է փնտրում։

Քաղաքական այս խճանկարի վերջին մասը լինելու է ՀՀ իշխանությունների պահանջը ՝ դուրս բերել ռուսական կայազորը Սյունիքից։ Իսկ նրանք միանգամայն ընդունակ են դա անել։ Եթե ​​դա տեղի ունենա, ապա Հայաստանի հարավը մնալու է Ալիևի խժռին։

Շատ բան է վկայում այն մասին, որ երբեւիցե թափանցիկ լինելու խոստում տված իշխանությունները թաքցնում են հերթական կապիտուլյացիոն ակտը, եւ կրկին երկիրն ու ժողովրդին տանում են դեպի տոտալ Պատմական աղետի»։

դիտվել է 465 անգամ
Լրահոս
Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ Երկինքը հարստացավ, երկիրը դատարկվեց. վերջին հրաժեշտ Սերժ Սրապիոնյանին. video Ֆրանսիայում սինագոգի դիմաց պայթյուն է որոտացել Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է․ Մհեր Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Volvo» բեռնատարում Բայդենի խորհրդականը Չինաստանի ղեկավարության հետ գլոբալ քաղաքականության հարցեր կքննարկի 12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Արաղչի ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի Եգիպտոսի նախագահը կմեկնի Թուրքիա Արցախից բռնի տեղահանված ընտանիքի ամբողջ խնայողությունը գողացել են, տեսախցիկները ֆիքսել են գողին, բայց ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am