Դավիթ Տոնոյանը մորը տեսակցել է առանց ձեռնաշղթաների. Վահե Դոլմազյանի կարգապահական վարույթի հիմքը

ԲԴԽ-ում քննվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը։

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը ԲԴԽ-ում հայտնեց, որ վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ԱՆ ՔԿԾ պետ Համբարձում Գրիգորյանի՝ 2024 թ-ի մարտի 20-ին ներկայացրած հաղորդումը։

Ըստ վարույթի՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Մասնավորապես, «Ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխելու մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու շրջանակում մեկնման և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում՝ դատավորը լուծել է այդ հարցերը։

Դատավորը որոշում է կայացրել, որ պետք է 2 ժամվա ընթացքում, կարճաժամկետ մեկնման համար սահմանման վայրից կալանավորված անձը վերադառնա ՔԿՀ, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման։ Ընդ որում՝ վարույթ հարուցած մարմնի գնահատմամբ՝ ԱԺ շենքից Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղաշարժվելու համար օբյեկտիվորեն անհարկի երկար ժամանակահատված է։

ԱՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վերոնշյալը հանգեցրել է «Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի հոդվածների խախտման։ Ավելին՝ խախտվել է նաեւ արդար դատաքննության իրավունքը։ «Դատավորը լուծել է այնպիսի հարցեր, որոնց լուծման իրավասությունը չուներ»,- գտնում է ԱՆ-ի ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ դատավորը կարող էր և պարտավոր էր գիտակցել իր կատարած խախտումը և դրա իրավական հետևանքները։

Դոլմազյանը պնդեց, որ չի պահպանվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքը, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության և ԲԴԽ-ում միջնորդություն ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 2 ամսից ավելի լինել, մինչևդեռ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում է կայացվել 2024 թ-ի ապրիլի 15-ին, իսկ ԲԴԽ այն ներկայացնելու որոշումը կայացվել է հունիսի 17-ին, նիստ գումարվել է հունիսի 20-ին։ Այսինքն՝ միայն այս թվերից կարելի է ենթադրել, որ 2 ամիսը պահպանված չէ։

ԲԴԽ-ում հարցուպատասխանից հետո ինչպես Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, այնպես էլ դատավոր Դոլմազյանը հրաժարվեցին եզրափակից ելույթներից։

Խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի օգոստոսի 5-ին՝ ժամը 10.00-ին։

դիտվել է 225 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանն Աղվերանում սեղանի թենիս է խաղացել երիտասարդների հետ Մասնավոր լողափի տարածքում հայտնաբերվել է քաղաքացու դի Հունաստանի ԱԳՆ-ն պահանջել է պատասխանատվության ենթարկել Թուրքիայում հունական գերեզմանատունը պղծողներին Երևանում կոտրել են տերմինալը և գողացել 5 դրամապահոց Սոֆյա Տիտովան ՀՀ դրոշի ներքո առաջին անգամ ելույթ կունենա Լեհաստանում Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ Երկինքը հարստացավ, երկիրը դատարկվեց. վերջին հրաժեշտ Սերժ Սրապիոնյանին. video Ֆրանսիայում սինագոգի դիմաց պայթյուն է որոտացել Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է․ Մհեր Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Volvo» բեռնատարում Բայդենի խորհրդականը Չինաստանի ղեկավարության հետ գլոբալ քաղաքականության հարցեր կքննարկի 12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am