ԱՄՆ-ն ՀՀ-ին ստիպում է միջանցք տրամադրել․ Ստեփան Դանիելյան

Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Հարցին՝ հայկական կողմն արդեն բավականաչափ զիջումներ կատարել է, ի՞նչ նոր ու բարդ փոխզիջումներ են սպասվում, կամ Ադրբեջանական կողմն ի՞նչ պետք է զիջի, Դանիելյանն ասաց.

«Միացյալ Նահանգները Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանի և Նախիջևանի միջև: Արցախի մնացած մասն ինչո՞ւ հանձնվեց Հայաստանի կառավարության կողմից, որովհետև իրենք ասում էին, որ ռուսական վերահսկողության Մեղրիի միջանցքը չեն տալիս, համաձայն չեն և դրա համար Լաչինը փակվեց, դրա համար 2023 թվականին Արցախում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով՝ հիմա պահանջում են միջանցք հանձնել միջազգային, ըստ էության, ամերիկյան վերահսկողության տակ:

«Ստացվում է՝ Արցախը զոհաբերվեց, որ ռուսական ԱԴԾ-ի (ФСБ)-ի վերահսկողություն չլինի Մեղրիում: Հիմա այդ միջանցքն արդեն այլ երկրի կամ այլ կազմակերպությունների են, որոնք այլ երկրներն են ներկայացնում: Բնականաբար, համապատասխան հարցեր են առաջացնում, դրա համար Հայաստանից զիջումներ են պետք»,-նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ադրբեջանից պահանջվող զիջումն այն է, որ տարածքային նոր պահանջներ չներկայացնեն Հայաստանին, ինչին Ադրբեջանը համաձայն չէ:

Հարցին՝ միջանցքի տրամադրմանը կգնա՞ն ՀՀ իշխանությունները, նա արձագանքեց. «Նրանք արդեն ինչ-որ ձևով համաձայնվել են, ուղղակի ձևակերպումներ են որոնում, թե ինչպես ներկայացնեն Հայաստանի հանրությանը»:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Դանիելյանն ասաց, որ եթե նույնիսկ ստորագրվի էլ այդ փաստաթուղթը, ոչ մի խաղաղություն էլ չի լինի:

«Խաղաղություն կարող է լինել այն դեպքում, եթե 6 երկիր՝ Կովկասի երեք երկիր և Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան գան որոշակի միասնական համաձայնության Հարավային Կովկասի ապագայի մասին և Արևմուտքը չխոչընդոտի։ Դա միակ տարբերակն է»,-նշեց քաղաքագետը:

դիտվել է 412 անգամ
Լրահոս
3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ Երկինքը հարստացավ, երկիրը դատարկվեց. վերջին հրաժեշտ Սերժ Սրապիոնյանին. video Ֆրանսիայում սինագոգի դիմաց պայթյուն է որոտացել Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է․ Մհեր Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Volvo» բեռնատարում Բայդենի խորհրդականը Չինաստանի ղեկավարության հետ գլոբալ քաղաքականության հարցեր կքննարկի 12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Արաղչի ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի Եգիպտոսի նախագահը կմեկնի Թուրքիա Արցախից բռնի տեղահանված ընտանիքի ամբողջ խնայողությունը գողացել են, տեսախցիկները ֆիքսել են գողին, բայց ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել «Մինչ այս պահը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան միայն մեկ դեպք»․ ԱՆ խոսնակ Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Հայ ազատ ոճային ըմբիշները անհաջող են մեկնարկել. Մ17 ԱԱ Վոլգոգրադի գաղութում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով տուժածները ծանր վիճակում են Նիկոլը չոբան կսարքի՞ Գագիկ Մելքոնյանին, Արսենյանին․․․ քաղաքացի (video) Պուտինն Ադրբեջանում իր կարևոր հարցը լուծեց․ Հայաստանը դուրս է սեղանից․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Ադրբեջանը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am