ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՑԱՎՈՏ ԱԿՆԱՐԿԸ ԵՐԵՎԱՆԻՆ

2024թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին հարցին, մասնավորաբար, հայտարարել է. «Մենք իրոք կարծում ենք, որ համաձայնությունը հնարվոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»՝ չպարզաբանելով «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ձևակերպումները:
Կարո՞ղ է ԱՄՆ-ն, կամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ շահագրգիռ որևէ երրորդ կողմ վկայակոչել գեթ մեկ զիջում, որ կատարել է Ադրբեջանը հօգուտ Հայաստանի: Աներկբա է, որ նման զիջում գոյություն չունի: 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի դադարից հետո մինչ այս պահը Ադրբեջանին զիջել է միայն Հայաստանը, ըստ որում, բոլորն էլ եղել են ծանր զիջումներ:
Հայաստանի համար նախընթաց անհաջող փորձը հաշվի առնելով (Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելը, Տավուշի մարզի 6.5 քառ. կմ տարածքը Ադրբեջանի իրավազորությանը հանձնելը և այլն) կարող ենք ենթադրել, որ «բարդ ընտրություններ» և «ծանր փոխզիջումներ» ասելով պաշտոնական Վաշինգտոնն ակնարկում է Հայաստանի կողմից Ադրբեջանի օգտին կատարվելիք նոր ծանր զիջումների մասին: Իսկ այդ ծանր զիջումները կարող են լինել Հայաստանի ներպետական օրենսդրության մեջ Ադրբեջանի քիմքին հաճելի փոփոխությունների կատարումը, ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանին միջանցք տրամադրելը, Տիգրանաշենն Ադրբեջանի իրավազորությանը հանձնելը և այլն:
Խուսափելու համար նշյալ սցենարի իրականացումից համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից պետք է հեռացնել Նիկոլ Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ Արցախի և Հայաստանի հանրապետությունների ազգային, պետական շահերի:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել նաև հետևյալը:
Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող հատվածի՝ Ադրբեջանի կողմից 2023թ. ապրիլի 23-ին արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամի հարցով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած լսումների ժամանակ ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը, մասնավորապես, հայտարարել է. «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։… Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ»:
Նշված հայտարարությունից 5 օր անց՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությունը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:
ԱՄՆ ոչինչ չձեռնարկեց դադարեցնելու այդ հարձակումը և ադրբեջանական զինված կազմավորման ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու համար:
Այսպիսով, ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունն առ այն, թե «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների կամ այլ վայրագությունների իրականացման որևէ գործողություն՝ լինի դա կարճաժամկետ կամ երկարաժամկետ», եղել է կեղծ կամ սուտ:
Հետևաբար, Երևանին «բարդ ընտրությունների» և «ծանր փոխզիջումների» մասին ակնարկներ անելու փոխարեն Վաշինգտոնը պետք է հետևողական լինի իր հայտարարությունների և հանձնառությունների կատարմանը:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ

 

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Նիկո՜լ, դուրս արի «ծուռ հայելիների թագավորությունից»․ Սուրենյանց «Պուտինը որոշել է՝ ինչպես պատասխանել Կուրսկի վրա հարձակմանը»․ Վաշինգտոնում ՌԴ դեսպան ԱՄՆ Կոնգրեսում Արցախին նվիրված միջոցառում կանցկացվի «Ինչքան հովիվ կա՝ բերեցիք, դարձրեցիք ոստիկան, գյուղերում հովիվ որտեղի՞ց լինի». Հրաչ Բերբերյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը Ի՞նչ ասի ԱԱԾ տնօրենը, երբ Փաշինյանն ասում է՝ Ալիևը երդվել է, իր մոտ չեն տղաները ՀՀՄ կուսակցության փոխնախագահի և մամլո խոսնակի ձերբակալությունը ոչ մի կապ չունի ՀՀ քննչական կոմիտեի հետ. Աբրահամյան 3 կմ-անոց փողոցում չկա հետիոտնային որևէ անցում․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել առաջարկով (տեսանյութ) Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև Ալեն Սիմոնյանը փախել էր, Արարատ Միրզոյանը՝ նեղացել. հետաքրքիր մանրամասներ. 24news.am «Ադրբեջանի պատմական տարածքում գտնվող հուշարձան» է ներկայացվում «Զորաց քարեր»-ը Գեղարքունիքում բախվել են «Վազ 21213»-ն ու «Տոյոտա»-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ Երկինքը հարստացավ, երկիրը դատարկվեց. վերջին հրաժեշտ Սերժ Սրապիոնյանին. video Ֆրանսիայում սինագոգի դիմաց պայթյուն է որոտացել Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է․ Մհեր Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհին հրդեհ է բռնկվել «Volvo» բեռնատարում Բայդենի խորհրդականը Չինաստանի ղեկավարության հետ գլոբալ քաղաքականության հարցեր կքննարկի 12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի Հայաստանում լուծարվել են բոլոր «ՄՌՈւ»-ները. այսուհետև գործելու են Հաշվառման քննական բաժիններ Իրանի նոր վարչակազմի համար առաջնահերթ են հարևան երկրներն ու Եվրասիան. Արաղչի ՌԴ-ն վերադարձրել է Կուրսկի մարզում գերեվարված 115 զինծառայողի Եգիպտոսի նախագահը կմեկնի Թուրքիա Արցախից բռնի տեղահանված ընտանիքի ամբողջ խնայողությունը գողացել են, տեսախցիկները ֆիքսել են գողին, բայց ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել «Մինչ այս պահը գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան միայն մեկ դեպք»․ ԱՆ խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am