Նախկին ոստիկանապետի «մեղադրանքները» գործողի դեմ

Սերժ Սարգսյանը ինչպես հայտնի է երեկ ներկա է գտնվել ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որտեղ նա դժգոհել է ոստիկանության աշխատանքից՝ հիշատակելով և՛ վերջին շրջանի աղմկահարույց սպանությունները, և՛ բնակչության մոտ գտնվող ապօրինի զենքը և այդ հարեցրի հետ կապված հանրային բացասական արձագանքը, որը տեղ է գտել ԶԼՄ-ներում. «Չեմ կարող չմտահոգվել մեր քաղաքացիների անհանգստությամբ: Ինձ համար երկրում օրինականության և կարգուկանոնի լավագույն չափորոշիչը հանրության կարծիքն է: Այո՛, շատերն են ընդունում, որ այսօրվա ոստիկանները նախկինից ավելի պատրաստված են և ավելի դրական են ընկալվում: Սակայն կա նաև տարակուսանք, որ այդ նույն ոստիկաններն իրենց հնարավորությունները լիարժեք չեն իրացնում»,- հայտարարելէ Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ ոստիկանությունն ունի և անհրաժեշտ թե՛ մարդկային, թե՛ նյութատեխնիկական ռեսուրսներ: Ըստ Սերժ Սարգսյանի՝ ոստիկանության աշխատանքի առյուծի բաժինը պետք է կազմեն իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս առումով, նախագահի գնահատմամբ՝ առկա վիճակը դեռ հեռու է ցանկալի մակարդակից:Սերժ Սարգսյանը բարձրացրել է ապօրինի զենքի հարցը, որի գործադրմանը հանրությունը վերջին երկու ամիսների ականատես եղավ՝ օրը ցերեկով Երևանի կենտրոնում և բանուկ ու մարդաշատ այլ վայրերում կատարված սպանությունների ժամանակ. «Ինչպե՞ս է պատահում, որ օրը ցերեկով, շատերի աչքի առջև հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երևույթը մտահոգիչ է նաև այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալով՝ ստանում են առավել հանդուգն դրսևորումներ:Ապօրինի պահվող հրազենը և զինամթերքը պետք է արագ հայտնաբերվեն և առգրավվեն: Սա ընդունեք որպես առաջիկա ամիսներին ձեր գլխավոր խնդիրներից մեկը և իմ հանձնարարությունը: Բայց ասածս բնավ չի նշանակում, որ պետք է համատարած շուրջկալներ և խուզարկություններ կազմակերպել, խանգարել քաղաքացիների հանգիստը, խախտել նրանց իրավունքները: Այսպիսի դեպքերի համար խստորեն պատժամիջոցներ են կիրառվելու»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Այսօր խորհրդարանում նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով նախագահի այցին ու հնչեցրած մտահոգություններին ուշագրավ դատողություններ է հնչեցրել ոստիկանության լիազորությունների եւ գործունեության մասին։Նա մեկ նախագահին էր քծնում, մեկ ոստիկանության անգործությունն արդարացնում, վերջում էլ գտավ ջրից չոր դուրս գալու ելքը, մի լավ քլնգեց Վովա Գասպարյանի ղեկավարած համակարգի անգործությունը, հետո էլ արդարացրեց, թե ոստիկանությունը համապատասխան լիազորություններ չունի, սակայն Ալիկ Սերգեյիչը այդպես էլ համառորեն չմանրամասնեց, թե խոսքը որ լիազորությունների մասին է, ինչ չի կարող անել ոստիկանությունը, կամ ով է արգելելու․ «Նախագահի խոսքը շատ կանստրուկտիվ, ռեալ ու իրականությունը ներկայացնող խոսք էր: Եթե ամբողջությամբ գովեստի խոսքեր ասեր… կասե՞ք էս ամբողջ ժամանակահատվածում ոստկանությունը երբ է աբսալյուտ գովասանքի արժանացել: Այդպիսի բան ես երբևէ չեմ հիշում: Ընդանրապես ոստիկանության աշխատանքը շատ բարդ է և 100 տոկոսով իրագործել հնարավոր չէ: Բնականաբար, նախագահն էլ ճիշտ ներկայացրեց թերությունները, ի ցույց դրեց դրանք, ինչու չէ, նախազգուշացրեց, որպեսզի ոստիկանությունն իր հետագա գործունեության մեջ հաշվի առնի, գոնե մինիմալի հասցնի այս թերությունները»,- ասաց Ալիկ Սարգսյանը եւ հասնելով այն քննադատությանը, որ ոստիկանությունը չի հաջողվում արդյունավետ պայքար տանել զենք-զինամթերքի ապօրինի կիրառման դեմ, ասաց, որ ինքն էլ է այդ կարծիքին: «Օրեր առաջ ես կարծես նույնպես այդ մասին մի բան ակնարկեցի: Զենք-զինամթերքի ավելանալն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Այսօր ոստիկանության պայքարը նույն էս ուղղությամբ արդյունավետ չէ: Դրանք լատենտային հանցագործություններ են, հայտնաբերեցիր զենքը, կա էդ հանցագործությունը, չհայտնաբերեցիր, այդ մասին որևէ մեկը չի խոսում: Հիմա, եթե չեն հայտնաբերել և համարում են, որ դա չկա ու վերացել է, դա սխալ մոտեցում է: Հանցագործությունների թվաքանակի աճն ինքնին ցույց է տալիս, որ զենք-զինամթերք ժողովրդի ձեռքին կա: Դրանց դեմ ավելի արդյունավետ պայքար պետք է տարվի: Այս մեթոդներով և այս զգուշավորությամբ, ինչով որ այսօր ոստիկանությանը բերել դրել են այս վիճակին, որ չի կարելի ստուգել, հնարավոր չէ արդյունք ունենալ»,- նշեց նախկին ոստիկանապետը: Ըստ նրա՝ ոստիկանությունն այսօր ուզած թե չուզած որդեգրել է զգուշավորությունը, որ ամեն տեղ չփորձեն զենք-զինամթերք փնտրել, քանի որ չգտնելու դեպքում այդ ոստիկաններն աշխատանքից կհեռացվեն, ծառայողական քննությունների որոգայթում կհայտնվեն եւ վերջապես կարժանանան հանրության քննադատություններին․ «Վերջին անգամ դուք ե՞րբ եք տեսել, որ գիշերային մի ժամի ոստիկանությունը ստուգայցեր կազմակերպի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Կարգով թելադրված է, որ այս շրջանակներում կարելի է միջոցառումները կատարել: Հետո էլ քաղաքի կենտրոնում կրակոցներ են լինում, ասում են՝ բա մեքենայի բեռնախցիկում զենք է եղել: Լիազորություններ պետք է լինեն՝ այդ հանցագործության դեմ պայքարելու համար»,- նշեց Ալիկ Սարգսյանը՝ ըստ էության բաց տեքստով հայտարարելով, որ ոստիկանությունն , իսկապես, անգործության է մատնված։ Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am