Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»: Այս կարծիքի հեղինակը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերն է:

Երբ Արևմուտքից նման հայտարարություններ են հնչում, որպես կանոն, դա պետք է հասկանալ հորդոր Երևանին՝ ևս մեկ անգամ իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Այդպիսի մի բան՝ Արևմուտքի հորդորով, Նիկոլ Փաշինյանն արեց 2022-ի գարնանը՝ համաձայնելով զիջել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում։

Դրա հետևանքով Ադրբեջանը կլանեց Արցախը, բայց այդպես էլ չճանաչեց ՀՀ-ն՝ 29800 կմ քառակուսի տարածքով:
Երկրորդ անգամ, Արևմուտքի ծափերի տակ, Փաշինյանը հայ-ադրբեջանական հարաբերություններում նշաձող իջեցրեց այս ապրիլին:

Զիջեցինք մեր ամուր պաշտպանական դիրքերը Տավուշի հատվածում, փոխարենը՝ չստացանք անգամ դելիմիտացիայի հանձնաժողովների համաձայնեցված կանոնակարգը, որը համաձայն Գրիգորյան- Մուստաֆաև ապրիլի 19-ի պրոտոկոլի՝ պետք է տեղի ունենար մինչև հուլիսի 1-ը:

Հիմա ի՞նչ է ակնկալում Արևմուտքը Հայաստանից:

Թերևս, դժվար չէ կանխատեսել՝ Սահմանադրության փոփոխություններ կամ դրա գրավոր խոստում, Զանգեզուրի միջանցք՝ պարզեցված ռեժիմով:

Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի՝ երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու արկածախնդրության հետևանքով»։

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Պուտինի այցն Ադրբեջան. ինչո՞ւ է դա կարեւոր Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի` 170,000-ի 70 տոկոսը կազմում է 150,000 Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին «Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան ՍՊԸ տնօրենի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի առևանգված քաղաքացին․ կան բերման ենթարկվածներ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ Վոլգոգրադի մարզի գաղութներից մեկում բանտարկյալները պատանդներ են վերցրել․ կա զոհ և տուժածներ Թրամփի թիկնազորն իր հետ ռադիոհամակարգեր չի տարել նրա դեմ մահափորձի օրը․ ԶԼՄ-ներ Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը Իրանի դեսպանի հետ քննարկվել Է Թեհրանում Ռուսական տան բացումը Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր» ընկերության կոյուղու կոլեկտորի վերանորոգման ընթացքում երկրորդ վթարն է տեղի ունեցել Ահազանգ է եղել, որ Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ Ռոբերտ Քոչարյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր Կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն․․․ 3 օր որոնելուց հետո Գուգարքի բնակչուհուն հայտնաբերել են՝ ոտքը կոտրած վիճակում Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը․ Միրաքյան Ցանկացած այլ երկրում, նման արարածը չէր համարձակվի զբաղվել քաղաքական գործունեությամբ․ Իշխանյան Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու. Վարդան Ոսկանյան Մարզահամերգային համալիրը հրաժարվել է դահլիճ տրամադրել Արցախի անկախության օրվա միջոցառման համար. Գառնիկ Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am