4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. ահազանգ

Շուշեցի Հայրապետյանների ընտանիքը անելանելի վիճակում է հայտնվել, երբ պատահաբար տեղեկացել է, որ լինելով 2020 թվականին տեղահանված ընտանիք, այժմ զրկվում է 2023 թվականի աջակցության ծրագրից այն դեպքում, երբ ընտանիքը 2020-ին վերադարձել էր Արցախ ու կրկին տեղահանվել 2023 թվականին։

NEWS.am-ի հետ զրույցում արցախցի Անի Հայրապետյանը պատմում է՝ խնդիրը ոչ միայն դա է, այլ այն, որ 4 ընտանիքին մեկ սերտիֆիկատ է հատկացվել․

«Հունիսին իմացանք, որ մեզ սերտիֆիկատ է հատկացվել բնակարան գնելու համար: Մեզ այդ մասին չեն ծանուցել, ու իմ նման հարյուրավոր մարդիկ չեն իմացել, որ նման սերտիֆիկատ կա: Հիմա պարզել ենք, որ Շուշիից տեղահանված ընտանիքները համարվում են սերտիֆիկատի շահառու: Չնայած նրան, որ մենք նաև 2023 թվականին ենք տեղահանվել, զրկվել ենք նաև 40+10 աջակցությունից»,-ասում է նա՝ նշելով, որ Գյումրիում բնակություն հաստատած իրենց ընտանիքը մայիսից չի ստանում տրամադրվող աջակցությունը:

«Ստացվում է, թե իբրև մենք այդ երեք տարիների ընթացքում Երևանում ապահով նստած ենք եղել, բլոկադա չենք տեսել»,-ասում է Անին: Արցախցու խոսքով, 10 մլն դրամ արժողությամբ մեկ սերտիֆիկատը տրվել է 15 անձի։ Անիի խոսքով, ամուսնու հարազատները երբևէ իրենց հետ չեն ապրել, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում. Ինչպե՞ս կարող են հիմա մեկ բնակարան գնել ու միասին մի տան մեջ ապրել: «Մեզ ասում են, որ սերտիֆիկատը տալու համար ընտանիքի կազմի մասին տեղեկությունը վերցվել է Շուշիի ղեկավարությունից, սակայն Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը մեզ ասաց, որ իրենցից ոչ թե սերտիֆիկատների տրամադրման համար են տվյալներ ուզել, այլ ՅՈւՆԵՍԿՕ-ի համար Բաքվից տեղահանվածների տվյալներն են ուզել: Ամուսնուս ծնողները Բաքվից են եկել»,-պատմում է Անին:

Նրա խոսքով, փաստաբանները, որոնց դիմել է ընտանիքը, առաջարկում են հրաժարվել 2023 թվականին տեղահանված ճանաչվելու մտքից և դիմել դատարան, պահանջել առանձնացնել ընտանիքների կազմը, և 4 ընտանիքներին առանձին սերտիֆիկատներ տրամադրել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին պարզաբանեցին, որ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր տրամադրվում է ընտանիքին՝ անկախ անդամների թվից։ «30․06․2020-23 թթ․ ԼՂ ՏԿԵ նախարարության կողմից տրամադրված ցանկում ընտանիքը ներկայացվել է 9 անդամով, որոնց 2024 թ․ հունիսի 17-ին տրվել է հավաստագիր։ Հավաստագիրը հիմք է հանդիսացել 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում աջակցության դադարեցման համար, քանի որ տվյալ միջոցառմամբ առկա է նման սահմանափակում»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Պուտինի այցն Ադրբեջան. ինչո՞ւ է դա կարեւոր Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի` 170,000-ի 70 տոկոսը կազմում է 150,000 Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին «Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան ՍՊԸ տնօրենի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի առևանգված քաղաքացին․ կան բերման ենթարկվածներ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ Վոլգոգրադի մարզի գաղութներից մեկում բանտարկյալները պատանդներ են վերցրել․ կա զոհ և տուժածներ Թրամփի թիկնազորն իր հետ ռադիոհամակարգեր չի տարել նրա դեմ մահափորձի օրը․ ԶԼՄ-ներ Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը Իրանի դեսպանի հետ քննարկվել Է Թեհրանում Ռուսական տան բացումը Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր» ընկերության կոյուղու կոլեկտորի վերանորոգման ընթացքում երկրորդ վթարն է տեղի ունեցել Ահազանգ է եղել, որ Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ Ռոբերտ Քոչարյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր Կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն․․․ 3 օր որոնելուց հետո Գուգարքի բնակչուհուն հայտնաբերել են՝ ոտքը կոտրած վիճակում Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը․ Միրաքյան Ցանկացած այլ երկրում, նման արարածը չէր համարձակվի զբաղվել քաղաքական գործունեությամբ․ Իշխանյան Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու. Վարդան Ոսկանյան Մարզահամերգային համալիրը հրաժարվել է դահլիճ տրամադրել Արցախի անկախության օրվա միջոցառման համար. Գառնիկ Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am