Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը սարերի հետևում չէ, այդ ուղղությամբ Երևանի քաղաքապետարանը շատ զգուշավոր քաղաքականություն է վարում։ Ըստ էության, հասկանում են, որ ժողովուրդը այդ որոշման դեմ հաստատ կըմբոստանա, ինչպես տեղի ունեցավ տարեսկզբին, երբ ՀՀ ՊԵԿ-ը փորձեց գործարկել օրենսդրական փոփոխություններ, համաձայն որոնց, արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացած եկամտից պետք է հարկ վճարեին նաև Հայաստանում, ինչը և ժողովրդի մեջ բողոքի հերթական ալիք բարձրանալու պատճառ դարձավ։ ՊԵԿ-ի որոշման դեմ բողոքողներն առանց ընդգծված առաջնորդ, շատ արագ ոտքի ելան, ինքնակազմակերպվեցին, ճանապարհներ փակեցին ու իշխանություններից պահանջեցին չեղարկել, իրենց բնորոշմամբ, այդ անարդար որոշումը։

Վարչախումբը տեսավ, որ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները շատ վճռական են տրամադրված, հասկացան, որ շատերը պարզապես վարկ ու պարտք փակելու և գոյություն պահելու խնդիր ունեն, հետևաբար չէր կարելի բացառել, որ խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցները ծայրահեղ գործողությունների կդիմեին, ուստի, ինքնապահպանման բնազդից դրդված, շատ արագ կողմնորոշվեցին ու հասկացան նաև, որ անհնազանդության ակցիաները կարող են ինքնաբերաբար ընդլայնվել և Գեղարքունիքի ու Լոռու մարզերից տարածվել ամբողջ հանրապետությունով մեկ։ Մինչ ընդդիմությունը մտածում էր, թե ինչպես այս բողոքի ալիքը օգտագործի, իշխանությունները արագացված տեմպերով զայրացած բողոքողներին ընդառաջ գնացին, ավելի ճիշտ՝ նրանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին, ու այս թեման, կարծես, առայժմ փակված է։

Իսկ իրականում այս խնդիրը իր վերջնական լուծումը չի ստացել, ուղղակի այդպես «սառեցված» վիճակում դեռ երկար ժամանակ կարող է մնալ։ Ահա փողոցային պայքարով լոկալ խնդիր լուծելու մի օրինակ, որը ցույց տվեցին մեր շատ հարգելի «խոպանչիները», և որին չէին նախորդել քաղաքագիտական քննարկումներ ու «կլոր սեղանների» կազմակերպումներ։ Նրանց պայքարի հաջողության բանալին ու ամենաառանցքային գործոնը շատ հզոր մոտիվացիան էր, որը հնչում է այսպես. «Ընտանիքը սրբություն է, այն պարտավոր ենք պահել ու պահպանել»։ Ինչպես հունիսի 12-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, այն ժամանակ էլ Գեղարքունիքի մարզում իշխանությունները կարող էին անհամաչափ բիրտ ուժ գործադրել, սադրանքների գնալ, խլացուցիչ նռնակներ կիրառել, բողոքողներին բերման ենթարկել և այլն, բայց չարեցին, որովհետև վստահ էին, որ դա չէր աշխատելու, և բողոքի ալիքը կարող էր համազգայինի վերածվելով՝ անկառավարելի դարձնել ժողովրդի ցասումը։ Այստեղից պետք է հետևություն անենք, որ իշխանափոխության գլխավոր բանալին ևս ճիշտ մոտիվացիայի առկայությունն է։ Հասարակությունը շատ թեթև է տանում իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային կեցվածքն ու որոշումները։

Օրինակ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցից դուրս մղելու իշխանությունների որոշումը, կարելի է ասել, չհանդիպեց հանրային դիմադրության։ Մի քանի հորդորներ ու հայտարարություններ Հայ առաքելական եկեղեցու կողմից, մի քանի հայտարարություններ էլ այս ու այն կողմից հնչեցին, ու վերջ, հանձնվեցինք, ինչի մասին օրերս Վեհափառ հայրապետն էլ խոսեց, ճարահատյալ ու ցավով նշեց, որ ևս երկու տարի բարձր դասարաններում այն կդասավանդվի, իսկ 2026 թվականից ամբողջությամբ դուրս կմղվի ուսումնական հաստատություններից։ Չհամախմբվեցինք ու չկանխեցինք այս խայտառակությունը, և սրան հաջորդեց «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու անմիտ նախաձեռնությունը։ Եթե սրա դեմն էլ չառնենք, ապա սրան էլ կհաջորդի մեկ այլ «աննախադեպ» որոշում, ու այսպես շարունակ։

Ակնհայտ են իշխանությունների կողմից հայ ազգի ինքնության պահպանմանը վտանգող մտածումները, որոնք ոչ միայն հասարակության որևէ մի շերտին են վերաբերում, այլ ունի համազգային նշանակություն, ուստի տրամաբանորեն դա կարող է հիմք դառնալ համազգային արդարացի դժգոհության։ Այս մարդիկ մուրճն առել ու հայ ազգի ինքնության հիմքերն են փորփրում, փոխանակ մուրճն իր նշանակությամբ օգտագործեն։ Չունե՞նք մոտիվացիա այս ամենի դեմ պայքարելու համար։ Վստահ եմ՝ ունենք։ Այստեղ տեղին է հիշել Քրիստոսի խոսքը. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ»։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Պուտինի այցն Ադրբեջան. ինչո՞ւ է դա կարեւոր Ըստ էկոնոմիկայի փոխնախարարի` 170,000-ի 70 տոկոսը կազմում է 150,000 Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ Սգակիր, վշտակիր Սրապիոնյան ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին, Սերժին ճանաչողներին «Արդյոք նպատակայի՞ն է եղել Փաշինյանին Պուտինի զանգը Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը». Հակոբ Բադալյան ՍՊԸ տնօրենի բեռնախցիկում հայտնաբերվել է Հնդկաստանի առևանգված քաղաքացին․ կան բերման ենթարկվածներ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին հրդեհ է բռնկվել «Hyundai Elantra»-ում․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ՌԴ Վոլգոգրադի մարզի գաղութներից մեկում բանտարկյալները պատանդներ են վերցրել․ կա զոհ և տուժածներ Թրամփի թիկնազորն իր հետ ռադիոհամակարգեր չի տարել նրա դեմ մահափորձի օրը․ ԶԼՄ-ներ Մահացել է հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը Իրանի դեսպանի հետ քննարկվել Է Թեհրանում Ռուսական տան բացումը Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել Հրազդանի կիրճում «Վեոլիա ջուր» ընկերության կոյուղու կոլեկտորի վերանորոգման ընթացքում երկրորդ վթարն է տեղի ունեցել Ահազանգ է եղել, որ Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ Ռոբերտ Քոչարյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները քննարկել են Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող հարցեր Կովը ասում է բա՜, կթվորուհին ասում է ջա՜ն․․․ 3 օր որոնելուց հետո Գուգարքի բնակչուհուն հայտնաբերել են՝ ոտքը կոտրած վիճակում Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը․ Միրաքյան Ցանկացած այլ երկրում, նման արարածը չէր համարձակվի զբաղվել քաղաքական գործունեությամբ․ Իշխանյան Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր Բոլոր այլ դեպքերում մեզ առավելագույնը խղճալու են, ավելի հաճախ՝ անարգելու. Վարդան Ոսկանյան Մարզահամերգային համալիրը հրաժարվել է դահլիճ տրամադրել Արցախի անկախության օրվա միջոցառման համար. Գառնիկ Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիևին կոչ է արել չխախտել ուղղափառ համայնքի միասնությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Օգոստոսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Օգոստոսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am