Ինձ բոլոր տեղերում ստում էին, որդուս անունը եղել է ցուցակում, իսկ Հայաստանում այդ ցուցակները թաքցրել են. Անժելա Ասրյան

2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված 68-ամյա Անժելա Ասրյանը դադարեցրել է պայքարը զոհված որդու զինվորական թոշակը վերականգնելու ուղղությամբ։ Նախորդ տարվա հոկտեմբերից տիկին Անժելան բախել է հնարավոր բոլոր դռները, որպեսզի վերականգնեն 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ասկերանում տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով զոհված, մոտ 24 տարի ՊԲ-ում ծառայած, այնուհետև թոշակի անցած որդու զինվորական թոշակը: Բայց գործադրած ջանքերն ապարդյուն էին։

Տիկին Անժելան Արցախից բռնի տեղահանվելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո է իմացել, որ 42-ամյա որդու անունն անհայտ պատճառով հանվել է զինվորական թոշակառուների ցուցակից, արդյունքում՝ ընտանիքը զրկվել է որդու թոշակից: Այնինչ հույս ունեին, որ դրանով կկարողանային լուծել 5 անչափահաս թոռների սոցիալական հարցերի մի մասը գոնե։

168.am-ի հետ զրույցում Անժելա Ասրյանը հերթով պատմեց իր անցած ճանապարհի մասին՝ նախ 2023 թվականի սեպտեմբերից որդու զինվորական թոշակը չեն ստացել։ Սկզբում ՀՀ տարբեր գերատեսչություններից որդու անունն են պահանջել, այդ թվում՝ փաստաթղթերը, որ իսկապես որդին զինվորական ծառայող է եղել, բայց տիկին Անժելան չէր կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ դրանք Արցախի հետ մնացել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։

«Ինձ մի քանի ամիս է՝ ասում էին՝ ձեր որդու անունը բազայում չկա, ինձ ասում են, թե Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատն անուններ ուղարկել է, բայց ձեր որդու անունը չկա։ Ինձ բոլոր տեղերում ստում էին, որդուս անունը եղել է ցուցակում, բայց ինձ ստել են։

Ես գտել եմ Ստեփանակերտի ու Շուշիի զինվորական կոմիսարիատներում աշխատած մարդ, երկու տեղերից էլ ցուցակը հանել եմ, պարզվել է, որ որդուս անունը եղել է։ Իսկ Հայաստանում այդ ցուցակները թաքցրել են ու, կներեք բառի համար, «լափել» են սեպտեմբերի թոշակները։

Ամիսներ շարունակ պայքարում էինք նաև, որ զինվորական ստաժը հաշվեն որդուս, բայց դա էլ չարեցին, ասացին՝ ձեր որդու մահվան գումարը ստացել եք, 200 հազար դրամը, գնացեք, բան չենք կարող անել։

Երկար ժամանակ այս ամենին հասել եմ՝ ՊՆ սոցիալական վարչության դռները բախելով։ Երկար չխոսեմ, երկար պայքարելուց հետո, զինվորական թոշակն այդպես էլ չվերականգնեցին, հիմա կերակրող կորցրածի թոշակ ենք ստանում մի քանի հազար դրամ»,- նշեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, որդին զինվորական թոշակի է անցել 2023 թվականի մարտից։ Միշտ աչքի է ընկել օրինակելի ծառայությամբ, այդ պատճառով էլ, երբ թոշակի է անցել, նոր աշխատանքի առաջարկ է ստացել Արցախի ԱԱԾ-ից։

«Որտե՞ղ եք տեսել, մարդը 24 տարի ծառայի, հետո զինվորական թոշակից զրկեն, սա պատմության մեջ չտեսնված բան է»,- ցավով ասաց Անժելա Ասրյանը։

Ասրյանների ընտանիքը Շուշիից է եղել, երկու անգամ են տուն կորցրել. մեկը՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում, երբ Ադրբեջանն օկուպացրեց Շուշին, նրա հետ էլ՝ իրենց տարիների ստեղծած առանձնատունը, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտում։

Անժելա Ասրյանը 44-օրյա պատերազմում կորցրել է կրտսեր որդուն, 2023 թվականին՝ ավագին, իսկ ամուսինը 90-ականների արցախյան ազատամարտի մասնակից է՝ առաջին կարգի հաշմանդամ, 2020 թվականից հետո գիտակցությունը կորցրել է՝ այդպես էլ չիմանալով երկու որդիների զոհվելու մասին։ Տիկին Անժելան ևս զինվորական կոչում ունի։

«Մի ամբողջ ընտանիք զինվորական լինենք, ծառայենք հայրենիքին, բայց այսօր Հայաստանում մեզ զրկեն զինվորական թոշակի՞ց։ Ամեն ինչ անարդար է, ես իմ հույսը կտրել եմ, լավ բանի չեմ սպասում, երբ այս իշխանությունը փոխվի, այդ ժամանակ ես կպայքարեմ ու որդուս թոշակը կվերականգնեմ, այդ դեպքում արդարությունը որոշ չափով կվերականգնվի»,- շեշտեց նա։

Տիկին Անժելայի համար ցավալի է նաև, որ որդին Եռաբլուրում չի հուղարկավորված՝ իրեն արժանի վայրում, այլ հուղարկավորել են Նուբարաշենում։

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանի սենսացիոն խոստովանությունը․ Դերենիկ Մալխասյան (video) Պուտինը հիստերիկայի մեջ է գցել Ադրբեջանին․ ի՞նչ է եղել Նիկոլի հետ հանդիպումից հետո․ Հայկ Նահապետյան (video) ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակվել են իրանական Խարկ կղզու վրա Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ Ես մի բան ունեմ բացատրելու Փաշինյանի պատճառով կալանավորված Դավիթի ծնողներին․ Արմինե Ադիբեկյան (video) ԻՀՊԿ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայում նավթաքիմիական ձեռնարկությունների վրա գրոհի մասին Մոջթաբա Խամենեին «ծանր վիճակում» է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը. The Times «Սա կոչվում է ՊԱՌՎԻ ՑՈՒԼԵՐ». Գագիկ Սուրենյան Քուվեյթի ավիաբազայի վրա Իրանի հարձակման հետևանքով վիրավորվել է 15 ամերիկացի Այս թույլիկներին էս ինչ վիճակի է հասցրել Սամվել Կարապետյանը․ Էդգար Ղազարյան (video) Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Հատուկ գնահատանքի խոսքեր ենք ուղղում մեր մայրերին և բոլոր կանանց․ Տաթև Սրբազան Եվրոպայի հայություն, տեսա՞ք՝ ձեր գլխին ինչ բերեց Նիկոլը․ Անժելա Թովմասյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, դե հիմա ուշադիր լսիր․ Ալիկ Ալեքսանյան (video) Մենք շարունակելու ենք ճանապարհը ոչ թե ատելությամբ, այլ վճռականությամբ․ Արմեն Աշոտյան Ձեզ ամենավերջին հայհոյանքն են տալիս գյուղերում, ժողովուրդը ձեզ հայ չի համարում. Միքայելյան (video) Ուշ է, մշուշ է, տիկին Վարդանյան, ձեր գնացքը գնացել է. Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ ՔՊ-ականին (video) Էկոնոմիկայի նախարարությունում հնչած կրակոցի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հակակոռուպցիոն դատարանի հոսանքազրկման պատճառով Ղուկասյանի գործով դատական նիստը կես ժամ ուշ սկսվեց Եթե հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք Ալե՛ն, դու Աստված կանչիր, որ Ալիևը քեզ չտանի, Ռուբեն Վարդանյանի տեղում հայտնվես․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան (video) Հիմա ձեզ ցնցումների մեջ կգցենք. ԱԺ–ի մոտ վանկարկում են՝ «Սամվել, Սամվել» (video) Փաշինյա՛ն, հերիքա՛ ներվեր ուտես․ 2 ամիս էլ համբերի․․․ շուտով գիտես՝ ուր ես գնալու․ Ալիկ Ալեքսանյան (video) Վաղը սրանք Սամվել Կարապետյանի կոշիկի ռազմերը կիմանան ու․․․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am