Տրանսպորտի ավելացված արժեքի գումարը պետք է տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից. Բաբկեն Պիպոյան

Նախորդ ամիս Երևանի ավագանին հայտնեց, որ մայրաքաղաքում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները երկարաձգվելու են, ի սկզբանե նախատեսված էր, որ ներդրվելու է 2024 թվականի սեպտեմբերին։

Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ նոր ավտոբուսների խմբաքանակը Հայաստան կհասնի հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։ Ինչից հետո Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի, երբ նոր ավտոբուսները հասնեն Հայաստան և մտնեն գիծ, ապա հանձնարարել էր ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով երկարաձգվելու էր միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ-երկու ամսով։

Ի վերջո, այդ նախագիծն ի՞նչ տեսքով պետք է ընդունվի, որպեսզի հավելյալ բեռ չդառնա քաղաքացիների ուսերին, ու չխախտվեն սպառողների իրավունքները։

168.am–ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը պատասխանելով այս թեմային վերաբերող այլ հարցերին, ասաց՝ ցավոք, Հայաստանում տրանսպորտային համակարգի նկատմամբ ցուցաբերվում է շատ սիրողական, «մատների արանքով» մոտեցում: Բոլոր տեսակի գնահատականներում կա սիրողականության տարր, թե՛ իշխանահաճո, թե՛ ոչ իշխանահաճո գնահատականների մասին է խոսքը։

«Երևանում տրանսպորտային բարեփոխումների մասին մենք խոսում ենք 2013 թվականից, հիշեք տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, բարեփոխումները, տարաբնույթ հանձնաժողովները և այլն։ Նախորդ քաղաքային իշխանությունները ձեռքները վեր բարձրացրած՝ ասացին՝ սա մեր խելքի բանը չէ, և միջազգային խորհրդատուին պատվիրեցին մայրաքաղաքի համար օպտիմալ տրանսպորտային համակարգ։ Այդ աշխատանքները դեռևս չէին ավարտվել, ու մայրաքաղաքն ունեցավ քաղաքային նոր իշխանություն, որը տվեց գումարի մյուս հատվածը։ Այսինքն՝ նոր իշխանությունը չասեց՝ այս ինչ վատ բան եք բերել, փողը չենք տալիս, ասացին՝ լավ բան է, փողը տալիս ենք։ Հիմա Երևանը կարող է ունենալ օպտիմալ տրանսպորտային համակարգ, եթե միջազգային այդ խորհրդատուի ասածներն անեն»,- նշեց Բաբկեն Պիպոյանը։

Նրա պարզաբանմամբ՝ տրանսպորտային համակարգը միայն ավտոբուսն ու ավտոբուսային գիծը չէ, այն շատ ավելի խորը համակարգ է։ Տրանսպորտի ինքնարժեքը ձևավորվում է ծախսերի և մուտքերի հաշվին։

«Օրինակ, կանգառների սարքելը մենք տրանսպորտի գումարի մեջ մտցնելո՞ւ ենք, թե՞ չենք մտցնելու։ Թե՞ ինչ-որ մասնավոր ընկերության ասելու ենք՝ այս իքս կանգառը դու ես վերանորոգելու, ու ինչ-որ ժամանակահատվածով դնելու ենք իրենց գովազդը՝ այդ ժամանակահատվածում չվճարելով գովազդի գումարը։ Բայց կարող է պարզվել, որ տենդեր են հայտարարում, ինչ-որ մեկը գալիս է, և՛ անվճար գովազդ է բերում, և՛ ամսական գումար է վճարում համայնքին։ Հիմա այդ ամսական գումարը մենք դնելո՞ւ ենք տրանսպորտի սուբսիդավորման մեջ, թե՞ ոչ։ Տրանսպորտային համակարգը բաղկացած է նման նուրբ հարցերից։

Մենք հիմա քննարկում ենք ոչ թե տրանսպորտային համակարգը, այլ դրա վճարման համակարգը, այսինքն՝ քննարկում ենք ոչ օպտիմալ համակարգին փող տալու հարցը։ Ըստ այդմ, երբ ասում են, որ՝ տրանսպորտի փողը պետք է մանկապարտեզների՞ց կտրենք տանք, ես ասում եմ՝ ոչ, պետք է գումարը կտրեն ու տան ապիկար կառավարիչների պարգևավճարներից ու գործուղման ծախսերից»,- հավելեց Բաբկեն Պիպոյանը։

Ըստ նրա, երբ տրանսպորտի ուղեվարձն արժի 150 դրամ, իսկ ուղևորը վճարում է 100 դրամ, 50 դրամը, այսպես թե այնպես, մի տեղից վճարվում է, ուստի այդ 50 դրամը պետք է վճարվի պարգևավճարներից, իշխանավորների գործուղման ծախսերից, որպեսզի նրանք հասկանան, որ իրենց կառավարման հետևանքով է ուղեվարձը 150 դրամ։ Իսկ եթե գրագետ կառավարեին, ապա ուղեվարձը կլիներ ոչ թե՝ 150, այլ պայմանական ասած՝ 120 դրամ։ Այդ դեպքում կլիներ օպտիմալ համակարգի օպտիմալ ինքնարժեք։

«Իմ առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ ներդնել տրանսպորտի օպտիմալ համակարգ։ Սա գիտե՞ք ինչի է նման, որ մեկի գլուխը ցավում է, առաջարկում են կամ ամեն օր դեղ խմի, կամ գլուխը կտրում են, մինչդեռ պետք է այդ գլխացավի պատճառը բացահայտեն ու վերացնեն։

Առաջին նախագիծը, որն ավագանին բերել էր, շատ փնթի նախագիծ էր, հետո հասկացան, որ իրենց մանիպուլյացիաները չեն անցնում, հետաձգեցին։ Հասկացել են, որ եթե համակարգը ներդնեին սեպտեմբերին, մարդիկ ասելու էին՝ թանկացրեցիք, բայց տրանսպորտային համակարգում որևէ բան չփոխեցիք։ Հաշվի առնելով, որ հիմա նոր շարժակազմեր են գալիս, դրանց մի մասը կինտեգրեն, մի քանի սոցիալական բաղադրիչ էլ կբերեն, հետո կարդարացնեն արժեքի բարձրացումը։ Մինչդեռ որևէ կապ չեն ունենալու իրականության հետ, որովհետև շարունակելու են փող ծախսել, ու խնդիրը մնա չլուծված»,- եզրափակեց Բաբկեն Պիպոյանը։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Ալե՛ն, դու Աստված կանչիր, որ Ալիևը քեզ չտանի, Ռուբեն Վարդանյանի տեղում հայտնվես․ Ադիբեկյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը թվեր է ու փաստեր է դրել Նիկոլի առաջ․ Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունի․ Բոզոյան (video) Հիմա ձեզ ցնցումների մեջ կգցենք. ԱԺ–ի մոտ վանկարկում են՝ «Սամվել, Սամվել» (video) Փաշինյա՛ն, հերիքա՛ ներվեր ուտես․ 2 ամիս էլ համբերի․․․ շուտով գիտես՝ ուր ես գնալու․ Ալիկ Ալեքսանյան (video) Վաղը սրանք Սամվել Կարապետյանի կոշիկի ռազմերը կիմանան ու․․․ Էդգար Ղազարյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) «Ուժեղ տղե՛րք, բա ինչի՞ եք վախենում Սամվել Կարապետյանի անունից»․ ակցիա ԱԺ-ի դիմաց (video) Փաշինյանի վախերն արդեն չափ ու սահման չունեն․անցել է կտրուկ քայլերի․ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ (video) ԵՄ-ն պաշտոնապես հաստատել է, որ ստացել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային ուղղված իմ նամակը. Ռոբերտ Ամստերդամ Ավիահարվածներ են հասցվել Իրանի արևմուտքում գտնվող Խորամաբադի օդանավակայանին Վախերի մեջ եք, ՔՊ-ականնե՛ր․ ակցիա՝ ԱԺ-ի դիմաց (video) Նիկոլի՞ց եք վարակվել․․․ ինչից խոսում եք, վերջում ուտելուց եք խոսում․ Գեղամ Մանուկյանի բուռն ելույթը (video) Քննիչի աշխատանքին վնասող տվյալներ հայտնած և խուլիգանության մեջ մեղադրվողի գործն ուղարկվել է դատարան Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան #ՈՒՂԻՂ․ Նիկոլին ներսից են քանդելու․ «Շիշ բռնողը» ձեզ վկա․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակը ծանր է Դավիթը երեկվանից ավելի թույլ է․ Ռուբեն Մելիքյանը նոր մանրամասներ է հայտնում (video) Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ Սամվել Կարապետյանի անունը ձեզ կխանգարի․ Արման Ղազարյան (video) Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների աշխատանքի արդյունքում Ընտրություններին երկու ամիս է մնացել․ էս ի՞նչ եք անում․ Գեղամ Մանուկյան (video) Նոր օրենսդրական փոփոխությունների քննարկում աշխատողների համար Տիկին Վարդանյանը ջերմոցներից էր խոսում, ինչ ունեիք-չունեիք իրան ասեցիք. Սիմոնյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ ասուլիս․ Սամվել Կարապետյանի դեմ ԱԺ օրենքի նախագիծ են բերել (video) Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը ... Գևորգ Դանիելյան Դավիթ Մինասյանի կալանավորման դեմ բողոքը կքննի դատավոր Ադրինե Ղուկասյանը Նավթի գներն աճել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am