Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը իրատեսական է. Կոբախիձե
Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը մինչև 2030 թվականը իրատեսական է՝ չնայած հանրապետության և համայնքի միջև առկա խնդիրներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մինչև 2030 թվականը Վրաստանը, համեմատած մյուս թեկնածու երկրների, ավելի պատրաստ կլինի ինտեգրվելու Եվրամիությանը։ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելն իրատեսական է»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ լավատես է ԵՄ-ի հետ հարաբերությունների ապագայի հարցում։
Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2023-ի դեկտեմբերին։