Եկել է այդ ընդհանուր խնդիրները հանուն ապագա սերունդների լուծելու ժամանակը. Մասուդ Փեզեշքիան
«Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը»,- Tehran Times-ում հրապարակված «Իմ ուղերձը նոր աշխարհին» խորագրով իր հոդվածում գրել է Իրանի նորընտրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք ակնկալում ենք համագործակցություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Քաթարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների հետ մեր կապերը խորացնելու և ընդհանուր խնդիրները լուծելու համար: Չինաստանն ու Ռուսաստանը մեզ աջակցել են դժվարին պահերին, և մենք խորապես գնահատում ենք այս բարեկամությունը։ Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ վարչակազմը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը։
Եկել է այդ ընդհանուր խնդիրները հանուն ապագա սերունդների լուծելու ժամանակը։
Համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքը», -գրել է Իրանի նորընտիր նախագահը։