Չպետք է հարստացնել ինչ-որ վաճառակետերի.Միհրան Պողոսյանն առաջարկ ունի

«Զինվորներին տրվող դրամական բավարարումը փոխարինել իրային բավարարմամբ: Հաշվի առնելով այն, որ զինվորները գնումներ են կատարում հարակից վաճառակետերից, ենթադրելի է, որ շատ ավելի բարձր գներով: Առաջարկում եմ գումարային բավարարումը փոխարինել իրայինով: Քանի որ երբեմն, ենթադրում եմ, որ այդ տրվող գումարները ծախսվում են այլ բաների համար, ինչի հետևանքով բանակն այլ խնդիրներ կարող է ունենալ»,-նման առաջարկով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը հանդես եկավ ,այն ներկայացնելով նախագծի հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին : «Ժամանակին հաշվարկներ արել ենք, և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին այլ լուծում չունենք, քան դրամական փոխհատուցումը:Ժամանակին հաշվարկվել է, որ ատամի մածուկը, թրաշի փրփուրը յուրաքանչյուրինը յուրահատուկ է, մեկը կա, որ կոնկրետ մի տեսակ է օգտագործում, մյուսն ընդհանրապես չի թրաշվում, հաշվարկվեց, որ պետք է յուրաքանչյուրին գումարը տալ, որպեսզի նրանք ընտրեն, թե ինչ են ուզում գնել: Այն, որ խնդիրներ կարող են առաջանալ, դա էդպես է՝ ընտրությունը սահմանափակ է, այդ գումարներն այլ նպատակի համար հավաքում են, մենք շատ խիստ պատժում ենք , մի շարք քրեական գործեր են հարուցվել վերջին կես տարում: Ավելի կարևոր բան է տեղի ունենում այս օրերին. մենք բոլոր զորամասերում տեղադրելով ATM-ներ, խանութներում վճարման տերմինալներ՝ անցում կատարելով անկանխիկ վճարումների, որը կբերի որոշակի ռիսկերի նվազեցման: Այլ լուծում այս պահին չունենք: Միգուցե կարելի է որոշել, որ բոլորին 3500-ի փոխարեն վճարենք 3000 դրամ և տանք 500 դրամանոց ատամի մածուկ»,-ասաց նախարարը: Ես չԵՄ կարծում, որ ֆինանսական ռեսուրսների արդյունավետության օգտագործումը ճիշտ է կատարվում,արձագանքեց Միհրան Պողոսյանը և հավելեց.«Կարծում եմ պետք է վերանայել: Չպետք է հարստացնել ինչ-որ վաճառակետերի, այլ պետք է ամեն ինչ համակարգված կազմակերպվի և այդ ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործվի»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am