«Շուռ տված» հայեր ամենուր կան․ Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրառում է կատարել․


Ընդամենը մի քանի օր առաջ՝ հուլիսի 7-ին, մի գրառմամբ քննադատեցի հայկական ծագում ունեցող ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հակահայկական վայրահաչոցը՝ նկատելով, որ նմանատիպ «շուռ տված» հայեր կան նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր։
Իսկ արդեն երեկ Mediamax.am-ը հարցազրույցի էր հրավիրել հայոց պատմության հայտնի կեղծարար, ծագումով հայ Ռոնալդ Սյունիին։ Սկզբում հարցազրույց վարողը, չգիտես ինչու, հարկ համարեց նկատել, թե Հայաստանում և Սփյուռքում Սյունիին քննադատել են իբր ոչ թե նրա կեղծարարության, այլ «հայոց պատմության որոշ դրվագները ոչ ավանդական ձևով ներկայացնելու և վերլուծելու համար»։ Փաստերի ինչպիսի՜ նուրբ նենգափոխություն։ Այսինքն, ըստ Mediamax.am-ի, Սյունին դեռ մի բան էլ հայերին լավություն է արել՝ իբր նորովի է ուսումնասիրել հայոց պատմությունը, բայց Հայաստանի և Սփյուռքի հետադեմ պատմաբանները դա չեն հասկացել։ Իրականում, Ռ. Սյունիին առաջին անգամ հանգամանորեն քննադատել եմ ես՝ դեռևս 1998 թ. հրապարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» մենագրության մեջ։ Հետագայում դարձյալ անդրադարձել եմ նրա կեղծիքներին և հակահայկական գործունեությանը։
Ինչևիցե։ Մեդիամաքսի տաղավարում Սյունին, նախ, հիշեցրեց Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման» իր և Դեյվիդ Լեյթին անվամբ մի հակահայ «գիտնականի»՝ դեռևս 1999 թ. առաջարկած համատեղ (ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրած) թեզերը, ըստ որոնց, դեռ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղը պետք է հրաժարվեր «ոչ միայն իր անկախությունից, այլև որևէ հստակ կարգավիճակի պահանջից», վերադարձներ ազատագրված բոլոր տարածքները (ներառյալ Լաչինը), գործնականում վերացներ պաշտպանության բանակը և մնար ոստիկանական ուժերի հույսին, թույլ տար ադրբեջանցիներին մուտք գործել Ղարաբաղ, Ստեփանակերտի գլխավոր վարչական շենքի վրա տնկեր ադրբեջանական դրոշը, «Շուշին կիսով չափ հայերով, կիսով չափ ադրբեջանցիներով բնակեցված քաղաք դարձնել» և այլն։ Այս ամենի մասին գրել եմ դեռևս 2021 թ. հուլիսի 6-ին, ապա նորից 2023 թ. հուլիսի 3-ին (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։
Իսկ ի՞նչ էր եկել այս անգամ ասելու Ռ. Սյունին։ Ներկայացնեմ նրա երեկվա քարոզի գլխավոր դրույթները, որոնք, փաստորեն, հորդորում են մեզ ամբողջությամբ հանձնվել և ընդունել Ադրբեջանի հերթական պահանջները։ Եվ այսպես, ըստ Ռ. Սյունիի՝
1) Հայաստանն իրեն թույլ է տվել վարել «կայսերական» քաղաքականություն, անցել է իր հնարավորությունների սահմանները, ֆանտաստիկ երազներ է ունեցել «նոր Իսրայել» դառնալու մասին, այդ պատճառով էլ հենց տեղի է ունեցել Արցախի հայաթափումը։ Այսինքն՝ ասել կուզի Սյունին, կատարվածի մեղավորը Հայաստանն է։ Ճիշտ ու ճիշտ ինչպես ասում են Ադրբեջանն ու Թուրքիան և նրանց դաշնակից կայսրություններն ու պետությունները։
2) Սյունին, իր սովորության համաձայն, կեղծում է, երբ ասում է, թե ՀՀ-ում զիջումների ցանկություն չի եղել։ Այդպես չէ։ ՀՀ նախորդ բոլոր իշխանություններն էլ համաձայնվել են կործանարար զիջումներ կատարել հօգուտ Ադրբեջանի, բայց Բաքուն դրանք բավարար չի համարել։
3) Ըստ Ռ. Սյունիի, հայերն այժմ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Արցախը կորսված է։
4) Հայաստանը պետք է նոր «զիջումներ կատարի» անի Ադրբեջանին (“Armenia must make concessions”), այդ թվում՝
a. փոխի իր սահմանադրությունը,
b. համաձայնվի հոգուտ Ադրբեջանի կատարվելիք սահմանների ձևափոխումների հետ,
c. «լրջորեն քննարկի Ադրբեջանին ինչ-որ տիպի միջանցք տրամադրելու հարցը» (“serious discussions about some kind of the corridor”)։
Եվ այդ ամենը, ըստ Սյունիի, Փաշինյանի կառավարությունը լավ հասկանում է և փորձում է այդ ուղղությամբ շարժվել։
Վերջերս Սյունիի հնչեցրած նույն կետերն էր առաջադրում նաև ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը, ինչի մասին գրել եմ հունիսի 24-ի գրառմանս մեջ (հղումը՝ մեկնաբանությունների դաշտում)։ Փաստորեն, ԱՄՆ-ից Ռ. Սյունիին գործուղել են Հայաստան հերթական անգամ հայերին համոզելու, որ նրանք դեռ շա՜տ տալիք ունեն Ադրբեջանին և Թուրքիային։
Կարճ ասած՝ Սյունին իր սովորական ռեպերտուարի մեջ է՝ ջանադրաբար կատարում է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվերը։ Միայն թե ցավալի է, որ նույն Mediamax.am-ը երբեք հարցազրույցի չի հրավիրել, օրինակ, ինձ, ով Սյունիի և մյուսների նմանատիպ կործանարար թեզերը, ինչպես նաև հայոց պատմության նրա կեղծիքները քննադատել է բազմիցս՝ 1998 թվականից սկսած ու մինչև այսօր։ Որքանո՞վ են հայկական, առհասարակ, ՀՀ-ում գործող բազմաթիվ ԶԼՄ-ները։ Այս հարցին դեռ պետք է մի օր պատասխան տրվի։
Այսքանով սահմանափակվեմ, որովհետև ժամանակս, ցավոք, սուղ է։
Հ.գ. Ստորև՝ մեկնաբանությունների դաշտում զետեղում եմ մի շարք հղումներ վերը հիշատակված գրառումներիս և Սյունիի վերջին հարցազրույցին։

դիտվել է 611 անգամ
Լրահոս
Դավիթ Առուշանյանին կարող է փոխարինել Ոսկանյանը․ «Հրապարակ» Ի՞նչը չներվեց Շիրակի մարզպետին. «Փաստ» «Նիկոլաշենը» ջնջել Հայաշեն են դարձրել. «Հրապարակ» «4 տարով էր արգելանքը, 4 տարին անցել է». Մամիկոն Ասլանյանը հնարավոր է՝ առաջադրվի. «Հրապարակ» Եվրոպական օգնությո՞ւն, թե՞ միջամտություն. Կալլասի շտապողական քայլերը. «Փաստ» Օվերչուկի այցը Երևան. Մոսկվայի նոր ազդակները. «Փաստ» Թեհրան–Մոսկվա–Երևան. ձևավորվող նոր առանցք Եվրասիայում. «Փաստ» Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. «Ժողովուրդ» «Իշխան» ձկնատեսակի գինը նոյեմբերին աճել է 13.7%-ով. թվեր. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի. «Ժողովուրդ» Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Կոնջորյանին հարց տալու համար պատժում են լրագրողին. որոշում. «Ժողովուրդ» Ինչ ունեցվածքով է Առուշանյանը հեռանալու Շիրակի մարզպետի պաշտոնից. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am