«Հպարտ քաղաքացիներ»՝ առանց պետության. 168.am

168.am-ը գրում է.


Նիկոլ Փաշինյանի, նրա կառավարության հրաժարականի պահանջն ընդդիմությունը հիմնավորում է 2021թ․ ընտրություններում տրված խոստումները, ապա դրանցով ձևավորված կառավարության ծրագիրը չկատարելու, ամբողջությամբ տապալելու իրողությամբ։

Դա, իհարկե, այդպես է, իշխանությունը տապալել է իր նախընտրական խոստումները, ավելին՝ կատարել է դրանց տրամագծորեն հակասող քայլեր (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում)։ Եվ սա միանգամայն բավարար հիմք է իշխանությանն անվստահություն հայտնելու համար։

Մյուս կողմից, սակայն, հասկանալի է, որ առանց համապատասխան քաղաքական գործիքակազմի ու հանրային ճնշման՝ այս հիմնավորումը՝ որքան էլ ծանրակշիռ, բավարար չէ կառավարության հրաժարականին հասնելու համար։

Բայց գործող իշխանության խնդիրը վերջին ընտրությունների համատեքստում դիտարկելու պարագայում չափազանց կարևոր է նաև այն հռչակումների քննարկումը, որոնք չեն հնչել՝ որպես դասական նախընտրական խոստումներ, բայց կատարվել են այնպես ու այնքան, որ ապահովել են բոլոր նախընտրական խոստումների տապալումն ու, ի վերջո, պետության գահավիժման արագացումը։

2021թ․ ընտրությունների ժամանակ, նախորդիվ տարիներին արդեն նախկինների դեմոնիզացման քարոզչության արդյունավետության թուլացման պատճառով, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ «էլիտաների դեմ պայքարելու» հայտարարություններով։ Նա իր իշխանության բոլոր ընդդիմախոսներին հռչակեց որպես «էլիտա»՝ իրեն բնորոշ ձևով սևացնելով նրանց և ընտրություններում իր կուսակցության՝ ՔՊ-ի հաղթանակը որակեց՝ որպես «ժողովրդի հաղթանակ էլիտայի դեմ»։

Դրան հաջորդած երեք տարիներին Փաշինյանը հետևողականորեն գնում է այդ՝ բոլոր տեսակի վերնախավերին, նրանց ներկայացուցիչներին վարկաբեկելու, արժեզրկելու ու դեպի լուսանցք մղելու ճանապարհով՝ դա ներկայացնելով՝ որպես «իշխանության ու ժողովրդի» միասնություն։ Պոպուլիստական քարոզչության տեսանկյունից այս հռչակումները գուցե արդարացնում են իրենց, «հպարտ քաղաքացիներին» դուր է գալիս, որ իշխանությունն իրենց նույնացնում է իր հետ՝ առանց «փտած էլիտաների»։

Բայց պետության դիմադրողականության, պետականության ամրապնդման հարթությունում էլիտաների դեմ պայքարն ու հաղթանակը նրանց նկատմամբ գործնականում հավասար է պետության դեմ տարած հաղթանակի։ Երկիրը սովորական ֆունկցիոնալ համակարգից պետություն է դառնում հենց էլիտաների, որոշումների կայացման գործընթացում նրանց իրական ազդեցության շնորհիվ։ Ամենատարբեր վերնախավերն են, որ գոյացնում են այն բազիսը, որի վրա հիմնվում է ժամանակակից երկրների կենսունակության ու մրցունակության համար անհրաժեշտ համարվող «խորքային պետությունը»։

Առանց խորքային պետության, երկիրը պայմանականորեն դառնում է «մակերեսային պետություն»՝ գրեթե ամբողջությամբ զրկվելով ներքին դիմադրողականությունից ու ինքնապահպանման ռեֆլեքսներից։ Իսկ մակերեսային պետությունը Նիկոլ Փաշինյանին կենսականորեն անհրաժեշտ է՝ հանրությանը ներարկելու «իրական Հայաստանի» իր պարզունակ հայեցակարգը, որը կարող է գործել անգամ պետության չգոյության պայմաններում։

Իրական էլիտա դառնալ չկարողանալու պատճառով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերացնել էլիտաներին ու նրանց գոյության անհրաժեշտության ընկալումն ընդհանրապես՝ այդպիսով ամրապնդելով իր իշխանությունը, որը խորքային պետության պարագայում չէր կարող գոյություն ունենալ ըստ սահմանման։

Հարություն Ավետիսյան

դիտվել է 289 անգամ
Լրահոս
«Hongqi»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար Բարեփոխում, որի արդյունքում հիվանդը մնում է առանց բժշկի Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը Եվրոպայում իր հովանավորներին աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն Իրանական դասեր Հայաստանի համար Երբ մեկն ասում է՝ «մի՛ լքիր ինձ», միշտ կարող է գտնվել մեկ ուրիշը, ով կպատասխանի՝ «ես քեզ չեմ լքի». Հայր Ռուբեն Սամվել Կարապետյանը Եկեղեցու կողքին է՝ իրականությունը բարձրաձայնելու խիզախությամբ․ Շուշանյան ԱՄՆ-ի զինված ուժերը կոչ են արել Իրանի բնակիչներին խուսափել քաղաքացիական նավահանգիստներից Հորմուզի նեղուցում երեք բեռնատար նավ ենթարկվել է հարձակման Ծառուկյանի գործը փլվեց դատարանում․ պատասխանատունե՞ր կլինեն. Սուրեն Սուրենյանց Այս թվերը նշանակում են, որ ավտոմեքենա ունեցող թոշակառուն չի իմանալու 10 հազար դրամանոց ավելացումը որտեղ և ինչպես է ծախսելու․ տնտեսագետ Ադրբեջանում հայ պատանդներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF Իրանի դեմ պատերազմում երկրում վնասվել է մոտ 20000 քաղաքացիական կառույց. Կարմիր մահիկ Շտաօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել Հայ Առաքելական եկեղեցին համաշխարհային դավանական քարտեզի վրա համեղ պատառ է․ Հակոբ Բադալյան Այս անորակ և մշտապես կրկնվող գործընթացն իր մեջ պարունակում է նաև կոռուպցիոն լուրջ բաղադրիչ. Մհեր Մելքոնյան Война на Ближнем Востоке может истощить всю американскую и мировую экономику․ Али Фадави У Белого дома есть три-четыре недели ABC News: Япония разместила ракеты, способные достичь Китая Բաքուն Էրդողանի փեսային մեղադրում է Ադրբեջանի դեմ արշավի մեջ Սամվել Հակոբյանի լիազորությունները դադարեցվել են, մանդատը փոխանցվել է Սարգիս Տեր-Եսայանին Axios: Трамп заявил, что в Иране «практически не осталось целей» ԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել իրանական նավահանգիստները Աջափնյակի կրակոցներից անցել է 3 շաբաթ. Արսեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողը դեռ ազատության մեջ է «Նախիջևանի սահմանադրական փոփոխությունները և Հայաստանի իրավական խնդիրները»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am