Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ ՔԿԾ պետի հաղորդման հիման վրա․պատճառը՝ Դավիթ Տոնոյանի՝ մորը տեսակցելն էր

ՀՀ արդարադատության նախարարը պահանջում է կարգապահական պատասխանատվության ենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Կարգապահական վարույթը հարուցվել է ապրիլի 15-ին՝ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի հաղորդման հիման վրա։ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Դոլմազյանին պատասխանատվության ենթարկելու մասին, որի քննությունը նախատեսված է հուլիսի 17-ին։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցված կարգապահական վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը։

Հիշեցնենք, որ 2023թ․ օգոստոսի 1-ին ԱԺ քննիչ հանձնաժողովին մասնակցելու համար «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ԱԺ տեղափոխվելու ընթացքում Դավիթ Տոնոյանին հնարավորություն էր տրվել այցելել տուն՝ տեսակցելու մորը։ Այդ դեպքից հետո ՔԿԾ-ում պաշտոնանկություններ են արվել՝ «ծառայողական քննությունների» արդյունքում։ Պաշտոնից ազատված անձանցից է եղել նաև ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը։ Այս դեպքը բազմիցս քննարկման առարկա է դարձվել նաև իշխանությունների կողմից։ Տարեսկզբին՝ ՔԿԾ հաշվետվության ընթացքում Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոսել այս դեպքի մասին, ինչին ի պատասխան ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը շտապել է սլաքներն ուղղել նաև դատավորի նկատմամբ՝ նշելով, որ դատավորի կողմից հավելյալ երկու ժամ էր տրվել և այդ առնչությամբ ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու պրակտիկան։ Թեմային փետրվար ամսին անդրադարձել էր նաև Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դատավորի կողմից եղել է մորը տեսնելու թույլտվություն, այսինքն՝ դատարանն իրեն իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել է հանդիպել մորը։ Դեպքից շուրջ մեկ տարի անց ՔԿԾ արդեն գործող պետը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱՆ, որն էլ՝ վարույթի հիմք է դարձել։ ՀՀ Արդարադատության նախարարությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը՝նշելով, որ Արդարադատության նախարարի կողմից Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վայե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարուցված վարույթի առիթ է հանդիսացել քրեակատարողական ծառայության պետի կողմից 20.03.2024 թվականին թիվ ՀԿԴ/0003/01/22 (Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով) քրեական գործի շրջանակներում ներկայացված հաղորդումը:

«Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդության համաձայն՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում լուծել է այդ հարցերը, մասնավորապես՝ ԱԺ շենքից մինչև ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղաշարժվելու համար դատարանը սահմանել է օբյեկտիվորեն անհարկի երկար` 2 ժամ ժամանակ, ինչպես նաև սահմանել է, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման»,- մեր հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Նորայր Շողիկյանը՝ նշելով, որ նշված խախտումները հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Վահե Դոլմազյանից՝ հետաքրքրվելով վարույթի և դրա վերաբերյալ իր դիրքորոշումից, սակայն դատավորը զերծ է մնացել հարցերին պատասխանել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ։

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am