Վերջապես գտանք՝ ինչով հպարտանանք. Aravot.am

Aravot.am- ը գրում է.


Վերջին 6 տարում «պարզվեց», որ մինչեւ 2018 թվականը Երրորդ հանրապետությունն առանձնապես հպարտանալու բան չուներ: «Աչք էինք դրել ուրիշի տարածքի վրա», «բռնազավթեցինք» այն, իսկ ներքին կյանքում «թալանից» բացի՝ ոչ մի ուրիշ բան տեղի չէր ունենում: Որից հետո «ժողովուրդը» իրականացրեց թավշյա հեղափոխությունը, այնուհետեւ «ժողովուրդը» ստեղծեց իր գաղափարախոսությունը (որը կարելի է ձեւակերպել շատ կարճ՝ «ուզում ենք լավ ապրել»), իսկ շուտով «ժողովուրդը» ստեղծելու է ի՛ր Սահմանադրությունը, որտեղ կգրի իր սրտի ուզածը, իսկ ամենակարեւորը՝ նախաբանից կհանի ՀՀ Անկախության հռչակագրի «տոքսիկ» հիշատակումը:

Բայց մինչեւ 1991 թվականն էլ մենք առանձնապես հպարտանալու բաներ չունեինք: Դարեր շարունակ հայերն ինչ-որ «անիմաստ» խաչքարեր էին տաշում, իսկ «կղերա-ֆեոդալական շրջանակները» խոչընդոտում էին պետության ստեղծմանը: Ազգային խորհրդանիշները, մասնավորապես, Մասիս սարը, նույնպես «տոքսիկ» են, գրգռում են շրջակա ցուլերին: Մի խոսքով, Հայաստանի բազմադարյա պատմությունը բավականին դժգույն է եւ դժբախտ: Բոլոր վառ դրվագները եւ աննախադեպ նվաճումները «պատահեցին» 2018 թվականից հետո: Եվ վերջապես առիթներ հայտնվեցին՝ «անսահման հպարտ» լինելու: Հպարտանալու վերջին առիթն է Կիրանց գյուղի մոտ քաշած փշալարը, որը, հավանաբար, երաշխավորում է Հայաստանի անվտանգությունը: Դա, իհարկե, զավեշտալի է, եւ մենք կարող ենք ծիծաղել ՔՊ-ական ծայրահեղ ինֆանտիլիզմի վրա, եթե մեր կողքին չապրեին իրենց տները կորցրած տասնյակ հազարավոր մարդիկ, եթե Արցախում ադրբեջանցիները չավերեին մեր եկեղեցիներն ու գերեզմանները, եթե Բաքվում գերության մեջ չլինեին մեր հայրենակիցները, իսկ մայրերը չշարունակեին փնտրել իրենց զոհված զավակների աճյունները:

դիտվել է 213 անգամ
Լրահոս
Մութ ամպեր՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գլխին «Միակ քայլը, որը կկանգնեցնի իսրայելական ամբարտավանությունը, դա իսլամական երկրների դաշինքն է». Էրդողան Իսրայելական ուժերը գրոհել են իրանական 14 նավ Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել Կրքերը չեն հանդարտվում. հանուն ԽԾԲ-ի 44-ամյա վարորդը, լինելով խմած, Mercedes-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել կանաչ գոտում Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան Այսօր Արցախում մնացել է 14 հայ. Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ՀԱՊԿ. Իրավիճակը անկայուն է Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». Աշոտյան Հրդեհ՝ Բայանդուր գյուղում. տներից մեկին հարակից խորդանոցում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք Կրկին բարձրաձայնում եմ Վեհափառ Հայրապետին ուղղված առաջարկս՝ սրբադասել Արցախյան գոյամարտի բոլոր նահատակներին. Արմեն Աշոտյան Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը Մեդվեդև. «ԱՄՆ-ն կկործանվի քաղաքացիական պատերազմի հետևանքով» 1 զոհ, 1 վիրավոր. Հերհերի ջրամբարի մոտ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ Ագրարային համալսարանը Տիկտոկում դիմորդ է փնտրում, բայց չի գտնում Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի շրջանում մանկական հիվանդանոց է գնդակոծել. տուժածների թվում կան երեխաներ Իրանի դեսպանը հնարավոր է համարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՌԴ-ի հետ համապարփակ պայմանագրի ստորագրումը 2020 թվականի պարտության հիմնական մեղավորները մեր դիվանագիտությունն ու դիվանագետներն են եղել. քաղաքագետ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ Կալինովո բնակավայրը. ՌԴ ՊՆ Մահացել է Էդվարդ Բալասանյանը Արգենտինան Միջազգային քրեական դատարանից Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու օրդեր է խնդրել 325 միլիոն 908.679 դրամ․ հերթական պայմանագիրը «Դվին հյուրանոցային համալիրի» հետ, ԱԺ-ն նախապատրաստվում է երիտասարդ խորհրդարանականների համաժողովին Հայաստանում ԵՄ առաքելությունն իրականացնում է ԵՄ-ի և առանձին խաղացողների աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը:
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am