Ինչո՞ւ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը փախավ Սոչիից՝ անտեր թողնելով 250-հոգանոց հայկական պատվիրակությանը. 168.am

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այն քիչ պաշտոնյաներից է, ով, տևական ժամանակ է՝ զբաղեցնում է իր պաշտոնը. ԿԳՄՍ փոխնախարար է նշանակվել 2020թ. փետրվարին ու պաշտոնավարում է մինչ այժմ:

Մինչ այդ 2018-2020թթ. եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի զարգացման գծով տնօրեն, հանրային գործընկերության գծով տնօրեն: Ուշագրավ է, որ 2015-2018թթ. Արթուր Մարտիրոսյանը եղել է Հայ Դատի ԱՄՆ Արևելյան շրջանի Համայնքային ներգրավման և հաղորդակցության գծով տնօրենը: Այսինքն՝ ժամանակին Հայ Դատի գաղափարները կիսող, ազգայնական գաղափարախոսություն ունեցող Արթուր Մարտիրոսյանը ոչ միայն հաջողությամբ տեղավորվել է ապազգային իշխանությունների կառավարման համակարգում, այլև, ինչպես տեղեկացանք, սրբորեն փայփայում է գործող իշխանությունների անդորրը:

Արթուր Մարտիրոսյանը, ի թիվս այլ ոլորտների, համակարգում է նաև երիտասարդությանն առնչվող ծրագրերը, և այս առնչությամբ 168.am-ին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել:

Այսպես՝ 2023թ. սեպտեմբերի 19-22-ը՝ Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու օրերին, ՌԴ Ստավրոպոլ քաղաքում կազմակերպված էր Հայ-ռուսական երիտասարդական ամենամյա ֆորումը, որը կազմակերպվում է հերթականությամբ. մեկ տարի՝ ՀՀ-ում, մեկ տարի՝ Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստանից նշված համաժողսովին մասնակցում էին 50-ից ավելի երիտասարդներ՝ բուհերից, հասարակական ու ձեռնարկատիրական սեկտորից, կային ներկայացուցիչներ նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, և այլն: ՀՀ պատվիրակության ղեկավարն էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, երիտասարդության ոլորտի կուրատոր Արթուր Մարտիրոսյանը:

Այստեղ կատարվում է անսպասելին. ՀՀ պատվիրակության՝ Ստավրոպոլ ժամանելուց մի քանի ժամ հետո պատվիրակության ղեկավարն ու ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները վերադառնում են Հայաստան՝ պատճառաբանելով, թե Հայաստանում իրենց կարիքը հիմա ավելի շատ են զգում: ՀՀ-ից մեկնած մասնակիցները, որոնց թվում էին նաև արցախցի երիտասարդներ, մնում են Ստավրոպոլում, առանց պատվիրակության ղեկավարի ու ՀՀ պետական սեկտորի աջակցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի պատճառաբանություն այդ օրերին այդպես էլ չհնչեց այն մասին, թե ինչու ՀՀ պատվիրակությունը մնաց առանց ղեկավարի:

Սա դեռ ամենը չէ: 2024թ. մարտի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում կազմակերպվել էր Համաշխարհային երիտասարդության փառատոնը: ՀՀ-ից մեկնել էր պաշտոնական պատվիրակություն՝ մոտ 250 մասնակիցների կազմով, այդ թվում՝ նաև անչափահասներ և ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ: Պատվիրակության ղեկավարը կրկին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, երիտասարդության ոլորտի համակարգող Արթուր Մարտիրոսյանն էր: Փառատոնի շրջանակներում նախատեսված էին տարբեր հանդիպումներ, ասուլիսներ, պլենար քննարկումներ ՌԴ պաշտոնատար անձանց, մեդիա ներկայացուցիչների, փառատոնի բոլոր մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների ու առաջնորդների մասնակցությամբ:

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ ՀՀ պատվիրակության ղեկավար Արթուր Մարտիրոսյանը, սակայն, չի մասնակցել ոչ մի պաշտոնական արարողության, իսկ Մարգարիտա Սիմոնյանի ասուլիսի ժամանակ ՀՀ «իրավիճակի» մասին հնչեցրած հարցից ու Նիկոլ Փաշինյանի մասին «Russia Today» միջազգային լրատվական գործակալության և «RT» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնած կարծիքից հետո պարզապես հեռացել է Ռուսաստանից՝ իր հետ տանելով ԿԳՄՍՆ ներկայացուցիչներին, ու էլի ՀՀ պատվիրակությանը թողել առանց ղեկավարի ու պետության աջակցության: ՀՀ պատվիրակության անդամներն իրենց ղեկավարի ու ԿԳՄՍՆ ներկայացուցիչների հեռանալու մասին իմացել են փառատոնի կազմակերպիչներից: Կարելի է պատկերացնել՝ ինչ խուճապ է սկսվել մեր պատվիրակության մոտ այդ լուրն իմանալուց հետո, մանավանդ որ, պատվիրակության կազմում եղել են զգալի թվով անչափահասներ:

Նա չի հավաքում ողջ պատվիրակությանն ասում՝ գիտե՞ք ինչ, իմ երկրի ղեկավարին, իմ սրբության սրբոցին վիրավորել են, հիմա բոլորով վերադառնում ենք Հայաստան: Կներեք, ժողովուրդ ջան, բայց մեր երկրի ղեկավարի անվան հետ են խաղացել, պիտի համարժեք վերաբերմունք ցույց տանք ու բոլորով հետ գնանք, կամ, լավ, բոլորով չէ, ես գնում եմ, դուք մնում եք, բայց իմացեք՝ պատճառն ինչ է:

Այս անգամ ևս ոչ մի պաշտոնական հայտարարություն, ոչ մի պատճառաբանություն չհնչեց այն մասին, թե ինչու ՀՀ պատվիրակությունը մնաց առանց ղեկավար, թեպետ թեմայից իրազեկ մարդիկ, իհարկե, կռահում էին՝ որն է ԿԳՄՍ փոխնախարարի՝ 250-հոգանոց պատվիրակությունն անտեր թողնելու և Հայաստան վերադառնալու պատճառը:

Սրանով էլ չեն ավարտվում Արթուր Մարտիրոսյանի աշխատանքային ինքնատիպ փոխհարաբերություններն իր համակարգած ոլորտի հետ:

Այս տարվա հունիսի 25-28-ը ՀՀ Գավառ քաղաքում տեղի ունեցավ հայ-ռուսական երիտասարդական ֆորումը: Այս անգամ արդեն Արթուր Մարտիրոսյանը պարզապես չմասնակցեց ֆորումի շրջանակներում որևէ միջոցառման:

Ի դեպ, 168.am-ին տեղեկացրեցին նաև, որ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները, եթե նախարարությունում բարձր պաշտոն չեն զբաղեցնում, պարգևավճար չեն ստանում: Հարցին՝ ինչո՞ւ չեն ստանում, ղեկավարությունից ստանում են հետևյալ պատասխանը՝ իսկ արածներդ ի՞նչ է, որ ստանաք:

Հիմա հետաքրքիր է՝ Արթուր Մարտիրոսյանի արածն ի՞նչ է:

դիտվել է 610 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am