Պարզվեց հերթական գազային սկանդալը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Երեւանում հայտարարել է, թե Հայաստանի համար գազի սակագինը հաջորդ տարի չի բարձրանա: «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,- ասել է Մեդվեդեւը: Սա նշանակում է, որ ՀՀ սահմանին գազի սակագինը 1 հազար խմ-ի համար կմնա 150 դոլար նաեւ 2018 թվականին: ՌԴ վարչապետի պատվիրակության կազմում Հայաստան այցելած «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերն էլ հայտարարել է, թե Հայաստանը հիմա արդեն ավելի շատ գազ է սպառում. «2017-ի առաջին 9 ամիսներին 2016-ի այդ նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարումները աճել են մոտ 200 մլն խորանարդ մետրով»,- նշել է նա: Փաստորեն, շնորհիվ ՌԴ վարչապետի՝ պարզվեց հերթական գազային սկանդալը: ՀՀ իշխանությունների հետ ռուսական կողմը պայմանավորվածություն էր ձեռք բերել գազի սակագինը հաջորդ տարի վերանայելու եւ բարձրացնելու մասին, բայց որպես բարի կամքի դրսեւորում՝ «Գազպրոմ»-ը հիմա չի գնա այդ քայլին: Իսկ Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահել այդ հեռանկարի հավանականությունը ճիշտ այնպես, ինչպես թաքցրել էին նախորդ դեպքերում. հիշում եք՝ 2013թ. համապետական ընտրություններից հետո պարզվեց` գազի սակագինը տարիներ շարունակ Հայաստանի սահմանին բարձրացել էր, արդյունքում` հսկայական պարտքեր էին կուտակվել, եւ իշխանությունները թաքցրել էին այդ փաստը` պարտքն էլ փակելով ՌԴ-ին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառելով: Ավելին՝ երբ 2016թ. դեկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրել էին ՀՀ ԱԺ ընտրություններից հետո գազի սակագինը բարձրացնելու հեռանկարի մասին, նա բացասական պատասխան էր տվել: Բայց, փաստորեն, միաժամանակ ռուսական կողմի հետ ՀՀ իշխանություններն այլ պայմանավորվածություն են ունեցել` 2018-ից գազի սակագնի վերանայման մասին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am