ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր հայտարարեց, որ Վալերիյ Օսիպյանը դավաճանել է ոստիկանական համակարգին:
«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, այնպես էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց ու գեներալի կոչում տվեց: Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ, մարդկանց տեսակն է այդպես», լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով` Օսիպյանը համակարգին դավաճանել է` սկսած «Սասնա ծռեր»-ից:
Դիտարկմանը, թե Օսիպյանն այդ ժամանակ գերի ընկավ` Գասպարյանն ասաց. «Վախկոտությունը գերիության հետ ոչ մի կապ չունի»:
«Մարդ կա, որ այստեղից-այնտեղ է գնում, Օսիպյանը այդ տեսակի մարդ է: Հիմա ի՞նչ ունես ընդդիմության մեջ, գնում, կանգնում ես, ի՞նչ ես ուզում: Ինքը նիկոլական էր, զարմանալի է` Նիկոլին էլ դավաճանեց»,- հավելեց Գասպարյանը:
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը