Ալիևը կրակում է, Սերժ Սարգսյանը գաղտնազերծում է Ժնևը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ժնևի հանդիպմանը: Ընդ որում, Սարգսյանի անդրադարձը բավականին տարօրինակ է և հակասական: Բանն այն է, որ Սարգսյանը, մի կողմից, ոչինչ չի ասել սահմանին լարվածությունը մեծացնելու՝ Ադրբեջանի այսպես ասած հետժնեւյան քայլերի մասին՝ համենայնդեպս ուղիղ իմաստով, մյուս կողմից՝ նա գործնականում հայտարարել է, թե կա՛մ բանակցում են, կա՛մ կրակում՝ երկուսը մեկտեղ հնարավոր չէ: Սակայն հատկանշական է նաև, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեև, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների և արկերի կիրառումը կարծես թե Երևանին հնարավորություն եւ առիթ է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը, որ քանի դեռ չկան այդ մեխանիզմները, բանակցությունն անիմաստ է: Ավելին, Սարգսյանը հայտարարել է, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե Ժնեւի հանդիպման այդ ինչ պայմանավորվածություն է խախտել ինքը, ինչպես հայտարարել էր Ալիեւի օգնական Նովրուզ Մամեդովը: Ինչպես հայտնի է, Մամեդովը հայտարարել էր, թե Սարգսյանը խախտել է հանդիպմանը քննարկված բովանդակությունը չբարձրաձայնելու մասին լռությունը, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն արված հայտարարություններով: Մի բան շատ հետաքրքիր է՝ Ժնեւից առաջ Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով ուղղակի անխնա անարգանքի ենթարկեց Ալիևին, արձագանքելով նրա հայտարարությանը, թե հայկական կողմը հանդիպման է գնում՝ հրաժարվելով իր դրած նախապայմաններից կամ պայմաններից: Սերժ Սարգսյանի խոսնակի արձագանքը գրեթե հայհոյանք էր Ալիևի հասցեին: Իսկ ահա Ժնևի հանդիպումից հետո ակնառու է դառնում Սարգսյանի հոգատարությունը Ալիևի հանդեպ: Օրինակ, Ժնևից առաջ Սարգսյանը նրան մեղադրում էր պայմանավորվածությունները խախտելու համար: Ժնևից հետո Ալիևը հրթիռակոծում է հայկական դիրքերը, սակայն Սարգսյանը խնայում է Ալիևին և նրան չի ուղղում գրեթե ոչ մի մեղադրանք: Ինչո՞վ է պայմանավորված այդ դիվանագիտական «հոգատարությունը» Ալիևի նկատմամբ, որ ցուցաբերում է Սարգսյանը: Նա հայտարարում է, թե «անհամբեր սպասում» է հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարցնի Ալիևին, թե ինչն է նրան այդպես զայրացրել: Այստեղ իհարկե հարց է առաջանում նաեւ, թե արդյո՞ք արդեն իսկ կա հաջորդ հանդիպման պայմանավորվածություն, թե՞ Սարգսյանը հընթացս հանդես է գալիս դրա առաջարկով: Ավելին, կա տպավորություն, համենայնդեպս, դատելով Սարգսյանի արձագանքի այսպես ասած մեղմությունից, որ Ժնևից հետո սահմանին իրավիճակի որոշակի լարումը հայկական կողմի համար ամենևին անակնկալ չէր: Եվ հարց է առաջանում, արդյո՞ք դա Սերժ Սարգսյան-Ալիև զրույցի մաս էր: Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը, ինչպես հայտարարել է Սարգսյանն այսօր: Այդ առումով էլ հարց է առաջանում, թե, ուրեմն ի՞նչ են քննարկել Սարգսյանն ու Ալիևը, եթե ոչ այն, ինչի մասին Սարգսյանը հետո հայտարարել էր հայկական համայնքի հետ հանդիպմանը: Ո՞րն է եղել նրանց զրույցի թեման: Եվ արդյո՞ք այդ համատեքստում իրավացի չէր հանդիպումից հետո մեր այն գնահատականը, որն առիթ ենք ունեցել հնչեցնել, այն մասին, որ Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպման օրակարգում ավելի շուտ եղել են Հայաստանի և Ադրբեջանի ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր, քան բուն ղարաբաղյան թեմատիկային: Եվ այդ իմաստով, հայտնելով, որ չի գաղտնազերծել և ոչ մի բառ, Սերժ Սարգսյանը գործնականում բավական նրբորեն գաղտնազերծում է Ժնևը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am