ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում առավոտյան թիրախներին հասցված հարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի ԶՈւ ավիացիոն բազաներին։
Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈւ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Նշվում է, որ Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հստակ հաստատում են քաղաքի ներսում զենիթահրթիռային համակարգից արձակված ուկրաինական ՀՕՊ հրթիռի անկման հետևանքով ոչնչացման փաստը։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից նշել են, որ նման սադրանքների նպատակն է ապահովել Կիևի ռեժիմի հետագա ֆինանսավորումը և պատերազմի շարունակությունը «մինչև վերջին ուկրաինացի»։