Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում ընտանիքի 7 անդամների՝ այդ թվում 5 անչափահասների թունավորման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ. ՔԿ

2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ "Գորիսի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ են տեղափոխվել 7 անձ, որոնցից երկուսը՝ տղամարդ և կին՝ ամուսնիններ, համապատասխանաբար 34 և 31 տարեկան, 5-ը՝ մի քանի ամսականից մինչև 12 տարեկան երեխաներ։

Երեխաներից 2-ի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Ավելի ուշ նույն բուժկենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխված երեխաներից մեկը՝ 4 տարեկան, մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Կատարված ստուգումներով պարզվել է, որ ընտանիքի անդամների ինքնազզգացողությունը սկսել է վատանալ հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ընտաիքի բոլոր անդամներով ընթրելուց հետ:
Հաղորդման առթիվ 2024թ. հուլիսի 6-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

Ամուսինները հարցաքննվել են՝ տալով նույնաբովանդակ ցուցմունք։ Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընտանիքի անդամների ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Շինուհայր բնակավայրի և Գորիս քաղաքի խանութներից գնված և ընթրիքի համար պատրաստված մսեղենն ու երշիկեղենն ընտանիքի բոլոր անդամներով ուտելուց հետո, երեխաները նաև մրգեր ու հատապտուղներ են կերել:
Կատարվել է դեպքի վայրի և համապատասխան խանութ սրահների զնություններ, փորձաքննության համար ստացվել են սննդի, ջրի և այլ անհրաժեշտ նմուշներ:

Նշանակվել է դատասննդային փոձաքննություն, դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Ոստիկանության բաժնին տրվել է քննությանը հետաքրքրող տվյալների ձեռբերման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն:
Ծնողները դուրս են գրվել հիվանդանոցից, 4 երեխաները դեռևս շարունակում են մնալ բուժհաստատությունում՝ բժիշկների հսկողության ներքո, նրանցից մեկը տեղափոխվել է Երևանի համապատասխան բժշկական կենտրոն։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Մոսկվա-Երևան թռիչքները կարող են դադարեցվել․ ԶԼՄ ԻՀՊԿ գեներալ Էսմայիլ Քաանին անհետացել է․ NYT Եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը․ Արշակ Սրբազան Իսրայելը ռմբակոծել է Գազան ու Բեյրութը Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին «ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am