Աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև «Գոյ» թատրոնի ողջ անձնակազմին. Արթուր Սահակյան

168.am-ը գրում է.

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն-թատրոնի դերասան Սամվել Թոփալյանին աշխատանքից ազատել են։ Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

«ԳՈՅ-ում եմ… ԼՈՆԴՈՆ ԲԼՅՈՒԶ ներկայացման … Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած))), որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ…))))) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր…))»,- գրել է դերասանը։

Պարզվում է, աշխատանքից ազատել են ոչ միայն Սամվել Թոփալյանին, այլև թատրոնի ողջ անձնակազմին։

168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանն ասաց, որ թատրոնի բոլոր աշխատակիցներին Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնից ազատել են, որպեսզի գնան աշխատանքային նոր պայմանագիր կնքեն, սակայն թատրոնի անձնակազմը չի գնում։

«Մեզ առաջարկեցին, որպեսզի գնանք նոր պայմանագիր ստորագրենք, որով մտնելու ենք Սունդուկյան թատրոնի կազմի մեջ, բայց որևէ մեկը չի գնացել, ուստի բոլորի հետ պայմանագրերը լուծարել են։

Որևէ մեկս նոր պայմանագիր չենք կնքելու, մեր նախկին ասածները հո ստից բա՞ն չեն։ Մենք ունենք դիրքորոշում, ունենք մեր օջախը, որը, ի դեմս այս իշխանության, փորձում են կուլ տալ՝ քաղաքական դրդապատճառներով։ Մեր միակ աշխատակիցը՝ մաքրուհին, ով համատեղությամբ նաև Սունդուկյան թատրոնում էր աշխատում, միայն նա է գնացել նոր պայմանագիր կնքել, քանի որ նախկինում էլ էր համատեղությամբ այնտեղ աշխատում»,- նշեց Արթուր Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախկինում «Գոյ» թատրոնի անձնակազմը լրատվամիջոցների մասնակցությամբ փորձել է երկու անգամ գնալ Սունդուկյան թատրոն՝ նրանց նշած ժամկետում հարցը քննարկելու համար, սակայն Սունդուկյան թատրոնում թույլ չեն տվել։

«Մենք երկու անգամ գնացել ենք, որպեսզի բարձրանանք թատրոն, գուցե քննարկելու, հասկանալու համար, թույլ չեն տվել բարձրանալ։

Հիմա թատրոնից որոշ անձինք ԿԳՄՍ նախարարության հետ բանակցությունների մեջ են, որպեսզի «Գոյը» մնա՝ որպես առանձին միավոր, որովհետև այն ազգային միավոր է, ու այդ «ազգային» բառն ազդում է այս իշխանությունների վրա, ուզում են փակել այդ ազգային օջախը։ Ինքս չեմ բանակցում, նրանց հետ բանակցելու բան չունեմ, թատրոնում ավելի պինդ նյարդեր ունեցող անձինք կան, որոնք բանակցում են:

Մեզ Սունդուկյան թատրոնից նամակ են ուղարկել, մենք նամակ ուղարկողին չենք ճանաչում՝ ո՛չ արվեստի մեջ, ո՛չ կյանքում, մեզ համար նման մարդ չկա:

Անկեղծ ասած, մոնետոն է այս ամենի մեջ խոսել թատրոնից, սրանք Արցախը փակեցին բանալիով, մի թատրոնն ինչ է, որ չփակեն»,- ընդգծեց Արթուր Սահակյանը»։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am