Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում. Aravot.am

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի հանդիպումը չեղարկել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը։

Պատճա՞ռը։

«Հետույքից է բռնել, գցել անկողնու վրա ու պառկել վրան»։ Դերասան Էնթընի Ռեփը 2017թ․ պատմել է, որ Քևին Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է արել 1986թ, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին՝ 26։ 2020թ․ դատի է տալիս Սփեյսիին։

Եվս երեք հոգի են հայց ներկայացնում՝ պնդելով նույն բաները։

2023թ․ դատարանը արդարացնում է Սփեյսիին։ Նա անմեղ է։

«Ոսկե ծիրան» փառատոնը դերասանին հրավիրել է Հայաստան։

Կինոսերների հետ հանդիպում պետք է լիներ Ամերիկյան համալսարանում, սակայն միջոցառումը չեղարկվել է։ Պատճառը գրաքննությունն է։

Պատճառը գրաքննությունն է։

Գրաքննողներն են՝ 9 ՀԿ-ներից* բաղկացած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոնք նախ պահանջում էին Սփեյսիին չբերել Հայաստան, իսկ հիմա պահանջում են չեղարկել հանդիպումները։ Նրանց կոչերին միացել են նաև Ամերիկյան համալսարանի ուսանողներ։

Արդարադատություն և իրավունք

Մարդուն մեղավոր և անմեղ ճանաչելու, պատիժը սահմանելու կառույցը դատարանն է։ Դատարանը անմեղ է ճանաչել Սփեյսիին, բայց Հայաստանի ՀԿ-ները որոշել են՝ իրենք պիտի պատժեն մի բանի համար, որը ապացուցված չի և իրենք էլ ոչ կարողությունն ունեն, ոչ իրավասությունը դա անելու։ Հետևաբար ՀԿ-ները ոտնձգություն են իրականացնում անմեղ մարդու դեմ՝ իրենց արտադատականական բնույթով։

Պատմությունից հայտնի են այդպիսի արտադատարանային ուղեղ ունեցող բռնակալներ, որոնք կառույցներ են ստեղծել ոչ թե արդարադատության համար, այլ դատողի քմահաճույքների։ Մաքսիմիլիեն Ռոբեսպիերն ու Իոսիֆ Ստալինը եռյակներ էին ստեղծել, որ իրանց ուզած վճիռներն անցկացնեն, Ադոլֆ Հիտլերը ժողովրդի դատարան էր ստեղծել, Նիկոլ Փաշինյանը՝ հակակոռուպցիոն դատարան և քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում նաև դրա միջոցով։

ՀԿ-ների արածը արտադատարանային և լինչյան դատաստանի խառնուրդն է, որտեղ ոչ թե մասնագետներին է վերապահվում անձի ճակատագիրը, այլ Հայաստանի քաղաքացուն անպաշտպան թողած ՀԿ-ների։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 233 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am