Կարծում եմ՝ այստեղ էական անելիք կա
Մայիսի 25-ից մինչև հուլիսի 3-ը Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 1-05 հեռախոսահամարով քաղաքացիների կողմից ստացվել է 20 257 ահազանգ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ մտահոգիչ էր վարորդների պահվածքի հետ կապված ահազանգերի քանակը։ «Կարծում եմ՝ այստեղ էական անելիք կա, շարունակաբար այս ահազանգերը այս ծավալներով չպետք է ստանանք, և վստահաբար այդտեղ դուք անելիք ունեք»,- ասաց նա։
Քաղաքապետը խնդրեց ծրագիր ներկայացնել, թե ինչ են պատրաստվում անել, որպեսզի ուղևորների և վարորդների հարաբերությունների հետ կապված այս ծավալով ահազանգեր չլինեն։