ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը ֆեյք թեմա է. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

Կարեն Եղիազարյանը հարցրել է․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն ԵՄ մտնելու համար չի անցկացվի, ինչպե՞ս կմեկնաբանեք»։

«Կրկնեմ՝ այդ հարցը բովանդակությամբ դատարկ է, հեռանկար չունի, սակայն անգամ Նիկոլի հայտարարությունից հետո կշարունակվի օգտագործվել ռեժիմի կողմից համ քարոզչական մեդիափուչիկ փչելու համար, համ էլ հարկ եղած դեպքում տվյալ պատրվակով ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։ ԵՄ-ին անդամակցության հարցը դասական լոգիկայով նույնիսկ ակնհայտ ֆեյք հարց է։ Տեսեք, ԵՄ- Հայաստան դիրքորոշումների տարբերակները ընդամենը 4-ն են՝ 1․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ է, 2․ ԵՄ-ն ուզում է, Հայաստանը պատրաստ չէ, 3․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանը պատրաստ է, 4․ ԵՄ-ն չի ուզում, Հայաստանն էլ պատրաստ չէ։ Հիմա ինքնուրույն ընտրեք այս 4 տարբերակներից այն, որը համապատասխանում է մեր իրավիճակին․․․ Անշուշտ, դա չորրորդ տարբերակն է՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Օրերս, ի դեպ, հրապարակվեցին համաեվրոպական սոցհարցման տվյալները՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցերով։ Որոշ երկրներ հանած՝ եվրոպացիների զգալի մեծամասնությունը դեմ է նույնիսկ Ուկրաինայի անդամակցությանը, դե, պատկերացրեք, Հայաստանի հարցով ինչպիսին կլիներ եվրոպացիների իրական կարծիքը։

Այս ռեժիմին ԵՄ իշխանությունները, հակառակ հրապարակային գովասանքի, նույնիսկ վիզաների ազատականացման հարցում ընդառաջ չեն գնում, ի՞նչ անդամության մասին է խոսքը։ Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանի թողած կետում»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

Մեկ այլ հարց էլ Արմեն Աշոտյանին ուղղել է Նարինե Խաչատրյանը ․ «ՌԴ պաշտոնյաները ուղիղ հարձակման են անցել՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրենց հայտարարություններով։ Ի՞նչ հետևանքներ կունենա սա»։

«ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլը իրականում ունի կարմիր գիծ։ Այդ գիծը Հայաստանի ներսում սոցիալական ցնցումները կանխելն է՝ ռուսական հնարավոր տնտեսական պատժամիջոցների հետևանքով։ Այսինքն, նա փորձելու է չհասցնել իրավիճակը այն հանգրվանին, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի, որոնց հետևանքով երկրի ներսում սոցիալ-տնտեսական կտրուկ լարումներ կստեղծվեն, որոնք հարված կհասցնեն Փաշինյանի ռեժիմին։ Չէ՞ որ հակառակ ինքնիշխանության մասին ճամարտակություններին, վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Մոսկվայից տնտեսական ոլորտում շոշափելի աճել է։

Ի դեպ, ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու՝ Նիկոլի մտավախությունը։ Արևմուտքից խոստացված մի քանի հարյուր միլիոնով «տուն չես պահի» և, ինչպես Մուրացանը կգրեր մեր օրերի մասին, «դատարկ սիրտը կների, բայց դատարկ ստամոքսը չի ների»։ Ֆիքսենք նաև, որ նույն Արևմուտքում վերջին շրջանում տեսանելի թուլացել են Նիկոլի հիմնական լոբբիստների՝ Մակրոնի և ԱՄՆ Դեմկուսի դիրքերը»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
«Տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից կապվել են ու ասել՝ ձեր ժողովուրդն է հարց լուծողը, ոչ թե մենք». Սրբազան Իմ անցյալ օրվա խոսքը ծանր է նստել որոշ գործարարների համար Ես առաջին հերթին ինքս ինձ չեմ խաբի. Բագրատ Սրբազան Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան. foto Իրենք զբաղված են տարբեր փառատոնների միջոցով մարդկանց ուշադրությունը շեղելով և վախի ու անզորության մթնոլորտ ստեղծելով Ալկոհոլիկ, ծաղրածու շներ, մեր երկիրը ձեզնից ետ ենք վերցնելու․ Որդեկորույս բանաստեղծի հզոր ելույթը. video Բագրատ Սրբազանը՝ կաթողիկոսի գործունեության մասին. video Բագրատ Սրբազանը՝ Միքայել Սրբազանի՝ Քոչարյանի և Սարգսյանի մասին սկանդալային հայտարարությանը մասին. video Որքան ոստիկան կա հրապարակում հանրահավաքից առաջ. video Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորիներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել Նա իմ ուսուցիչն է,անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով. Բագրատ սրբազան Առաջ, երբ զոհված ընկերներիս, իմ վիրավորումից հարց էին տալիս, պատասխան ունեի, որ հայրենք ենք պահել, իսկ հիմա որտե՞ղ է կանգնած հայ զինվորը Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Հայտնաբերվել է զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում. ահազանգ Ղրղզստանի նախագահը կայցելի Ռուսաստան Նաթանյահուն ամոթանք է տվել Մակրոնին Ժամանակն է լռեցնել զենքերը. Անտոնիո Գուտերեշ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am