«Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանել. դուք առանց մեր տանելու՝ ինքներդ գնացեք». Փաշինյանը՝ նախարարին

Ազգային ժողովում այսօր քննարկման է դրվել «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանն էր, ում խոսքով՝ նախագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորություններն, ըստ որոնց, պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ: Քննարկման ժամանակ ԵԼՔ դաշինքի պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը նախարարին հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ ՀՀ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական պրոցեսներում: Ըստ նրա՝ գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ հնչել են մեղադրանքներ, նրանց անունները շոշափվել են կոռուպցիոն սկանդալների մեջ և այստեղ ինստիտուցիոնալ հավասարակշռության շատ լուջ խնդիր կա: Սակայն Սարգսյանը նրա հետ չհամաձայնեց. «Սահմանադրության մեջ գրված է զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերն ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Ասում եք՝ ամբողջ դաշտը պետք է բերենք մաքսիմալ օրենքի կարգավորման ոլորտ, բայց ըստ էության, հաշվի առնելով երկրի՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, ըստ էության, նախագահական մոդելի՝ գլխավոր շտաբն ու շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում, այս առումով պրոգրես չունենք»: Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ իրենք առաջարկներ են անում, որին նախարարը լուրջ չի վերաբերվում. «Շատ լավ առաջարկներ ենք անում՝ ասում եք շատ լավ կլիներ, որ գրավոր առաջարկեիք, լավն ենք ասում, ասում եք՝ չի լինի, մեր բոլոր առաջարկները ձեզ համար ճանապարհ են դեպի դժոխք, մենք առաջարկ անելու ռեզոն չունենք, որովհետև Պաշտպանության նախարարը շատ հանգիստ կասի՝ շատ լավ մտադրություն է. դուք ուզում եք մեզ դժոխք տանել: Մենք չենք ուզում ձեզ դժոխք տանել. դուք առանց մեր տանելու՝ ինքներդ գնացեք»:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը Բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն․ վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա 1 զոհ Մոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ Զաքարյան Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը․ քաղաքական շարժառիթներն ու հնարավոր հետևանքները Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am