ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը

Tert.am-ը գրում է

«Ամերիկյան Washington Examiner ամսագիրը հրապարակել է «Էթնիկ զտումները չեն կարող լինել Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության գինը» վերատառությամբ հոդվածը՝ ընդգծելով, որ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի կողմից Ադրբեջանին փոխանցված հին հայկական նահանգ Լեռնային Ղարաբաղը պատմական մեծ կարևորություն ունի, քանի որ «այն ժողովրդավարական շարժման ծննդվայր է»:

Հոդվածագիր, քաղաքական վերլուծաբան Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ Խորհրդային Միության փլուզման սկիզբը դրած ժողովրդավարական շարժումը սկսվել է Ստեփանակերտից՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից:

«Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, տարածաշրջանի հայ բնակիչները հաստատեցին ինքնավարության իրենց սահմանադրական իրավունքը նախ միջնորդությամբ, ապա հանրաքվեով: Ադրբեջանը մերժեց այդ տարածաշրջանային ինքնավարությունը, որը բիրտ ուժով ջախջախելու փորձ ձեռնարկեց, սակայն ապարդյուն։ Ադրբեջանի բանակը հետ մղվեց, իսկ Լեռնային Ղարաբաղը գրեթե երեք տասնամյակ իրական խորհրդարանական ժողովրդավարություն վայելեց մի տարածաշրջանում, որտեղ ժողովրդավարությունը, առնվազն մինչև 2018 թվականը, բացակայում էր կամ անկայուն էր։ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարումն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին տարածաշրջան՝ ոչնչացնելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը», - գրում է հեղինակը:

Նա ընդգծում է, որ ադրբեջանական ներխուժումը տեղի է ունեցել ընդամենը չորս օր այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը սենատորներին հավաստիացրել էր, որ «Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների ոչ մի փորձ»:

«Նա ստում էր, բայց այդ գործում մենակ չէր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Ալիևը նվաստացնում էր ԱՄՆ-ի բանագնացներին, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում էր ապահովել օգնության և ռազմական տեխնիկայի հոսքը դեպի Բաքու: Freedom House-ն այս շաբաթ զեկուցել է, որ «Ադրբեջանի փաստաթղթավորված գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների չափանիշներին»: Այդ դեպքում ինչո՞ւ են Բլինքենը, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատոր Սամանթա Փաուերը երկիմաստ վերաբերվում ցեղասպանությանը: Կասկած չկա. Ադրբեջանին հանգստացնելու ԱՄՆ որոշումը վերևից է գալիս», - նշում է վերլուծաբանը»:


Առավել մանրմասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am